Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/5

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
1. ՀԱԶԱՐԱՆ ԲԼԲՈԻԼ ԿԱՄ ԱԼՈ-ԴԻՆՈՅԻ ՆԱՂԼԸ

Ժամանակով մի թաքավոր ա ըլնըմ, իրեք տղա ա ունենըմ, էրկուսը՝ խելոք, մինը՝ մի քիչ խելքից պակաս։ Էս խելքից պակասի անըմը Ալո-Դինո ա ըլըմ։

Էտ թաքավորին մի լավ հ’իքի ա ըլըմ. էտ հ’իքու միչին մի հատ խնձորի ծառ ա ըլըմ, վրին իրեք խնձոր։

Օրերի մի օրը մի աղքատ հալիվոր գալիս ա ըտի ողորմութուն ուզելու։

Բաղմանչին ասըմ ա, որ.— Ի՛նչ պտուղ ուզըմ ես, քաղեմ տամ։

Ասըմ ա.— Էտ իրեք խնձորից մինը քաղա, տուր։

Բաղմանչին ասըմ ա, թե.— Կարելի չի, էտ թաքավորի հըմար ա, հ’ուրիշ ինչ կուզես՝ տամ։

Հալիվորն ասըմ ա, թե.— Կարելի չի՛, էտ խնձորներիցը տալ պըտես։

Վերչը շատ ա մուննաթ անըմ՝ էտ խնձորներից տալիս չեն. հ’իքուն անիծըմ ա՝ հ’իքին ղազալաթափ[1]՝ ա ըլըմ։

Բաղմանչին հարցնըմ ա հալիվորին, թե.— Ո՞նց պըտի ըլի, որ էս հ’իքին կանանչի,

Ասըմ ա.— Ընչար Հազարան բլբուլը բերեք ո՛չ, կանանչիլ չի։

  1. Տերևաթափ: