Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/10

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կասութիւններից ազատ պահեմ այս պատմութիւնը։ Ես պարտք եմ համարել խօսել այնպէս, ինչպէս փաստերն են թելադրում, իմ դատողութիւնների և եզրակացութիւնների մէջ ես ամեն տեղ հիմնվել եմ իրողութիւնների, պատմութեան վրա։

1901.

II
ԵՐԿՐՈՐԴ ՏՊԱԳՐՈԻԹԵԱՆ ԱՌԻԹՈՎ

«Հայկական Տպագրութիւնը» գնահատվեց ընթերցող հասարակութեան կողմից․ առաջին տպագրութիւնը սպառվեց մի կարճ միջոցում։

Այժմ, երեք տարուց յետոյ, ձեռնարկելով երկրորդ տպագրութեան, ես պէտք է յայտնեմ որ վերև բերած տողերի վրա աւելացնելու բան չունեմ։ Աշխատութեանս ծրագիրը, նպատակը մնում են մի և նոյնը։

Բայց մի և նոյնը չէ մնում ծաւալը: Ներկայ հրատարակութեան մէջ, ինչպէս կը տեսնէ ընթերցողը, ես մտցրել եմ բազմաթիւ փոփոխութիւններ․ աւելացրել եմ նոր գլուխներ, ընդարձակել եմ պատմական տեսութիւնները որպէս զի համաչափութիւնը գործիս զանազան մասերում պահպանված լինի։

Այս փոփոխութիւնները մտցրված են գլխաւորապէս աշխատութեանս առաջին մասի մէջ և երկրորդ մասի առաջին ութ գլուխների մէջ։

1904, Ապրիլ: