Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/37

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

երբեմն մեծ կոտորածներ էին անում, գերիների բազմութիւն էին տանում երկրից դուրս, բայց հայ ժողովուրդը նոյն իսկ նուազած թւով էլ դեռ հեռու էր սարսափելի վտանգից։ Արաբները քաղաքակրթված ազգ էին, յարգում էին յայտնի պայմաններ, իրանց լուսաւորութիւնից նոյն իսկ կարող էին բաժին հանել իրանց հպատակներին: Եւ բացի դրանից, արդէն տասներորդ դարից Բաղդադի խալիֆայութիւնը կորցնում էր իր քաղաքական ոյժը. իսլամը թուլանում էր, աշխարհակալական եռանդը տեղի էր տալիս ծուլութեան և անտարբերութեան։

Ի՞նչ կը լինէր դրանից յետոյ, եթէ ամբողջ Արևմտեան Ասիայի վրա աչք դրած չը լինէր Միջին Ասիան։ Գուցէ ազգերը դեռ երկար շարունակէին իրանց գոյութիւնը փոքր ի շատէ տանելի պայմանների մէջ. գուցէ իսլամը, իբրև աշխարհակալ վարդապետութիւն, յետ քաշվէր, ամփոփվէր աշխարհագրական նեղ սահմանների մէջ և թոյլ տար միւս երկիրներին տնօրինել իրանց վիճակը ինչպէս կամենում են:

Բայց այդպէս չեղաւ։ Բացվեց Միջին Ասիայի բերանը դէպի Արևմուտք․ սկսվեց մօնգօլօ-թուրքական վայրենի ցեղերի մեծ տեղափոխութիւնը։ Այդ ցեղերը ընդունեցին իսլամը, արաբների յաջորդները հանդիսացան, և արաբական իսլամի փոխարէն՝ Արևմտեան Ասիայում թագաւորեց թաթարական զարհուրելի իսլամը, որ գիտէր միայն քանդել, միայն ոչնչացնել։

Հայաստանը այդ ահագին շարժման ճանապարհի