Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/46

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

լալագին աղաչանքներ էր բարձրացնում դէպի երկինք, որ ներված լինեն մարդկանց մեղքերը: Լսում էր երկինքը թէ ոչ, բայց աշխարհի կործանումը շարունակվում էր և դժբախտ ժողովուրդը սովորում էր իր առաջնորդներից, որ չը պէտք է սպասել կարեկցութիւն մարդկանցից և ողորմութիւն երկնքից։ Որպիսի թշուառ դաստիարակութիւ… Նա օր օրի վրա ամրապնդում էր ստրուկի շղթաները։

Ի՞նչ կարող էր ստեղծագործել միտքը այսպիսի դրութեան մէջ։ Հայ գրականութիւնը վաղուց էր սկսել իր անկման շրջանը։ Բայց այնպիսի աղքատութիւն, որ տիրեց Լէնկթիմուրի կոտորածների ժամանակից, չէր տեսնված նոյն իսկ այդ անկման շրջանում։ XV դարը մի հատ պատմագիր տուեց, Թովմա Մեծոփեցի, որ մի փոքրիկ գրուածքի մէջ նկարագրել է Լէնկթիմուրի արշաւանքները։ Ժամանակի աղէտալի պատկերը նըկարելու կարողութիւն չէր մնացել հայ հոգևորականութեան մէջ։ Եւ մենք երկրի զանազան կողմերի կրած տառապանքների հետ ծանօթանալու համար պիտի դիմենք այն համառօտ յիշատակարաններին, որ կազմում էին զանազան եկեղեցական գրքեր արտագրողները։ Այդ հետաքրքրական վաւերագրերի մէջ վաղուց էր հնչում այն դառն շեշտը թէ այս ինչ գրքի արտագրութիւնը կատարվել է «դառն ու չար ժամանակում»։ Նոյն այդ շեշտը սովորական է մանաւանդ մեր նկարագրած շրջանում։ Բայց արտագրողները երբեմն թողնում են այդ լակօնական կսկծալի վկայութիւնը և փաստեր