Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/23

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

1917) հանդեսը: 1926-34-ին Բաքվի Հայարտանը կից գործել է երաժշտական դպրոց: Բաքվում է ապրել և ստեղծագործել երգահան Անուշավան Տեր-Ղևոնդյանը (1934-38-ին՝ Բաքվի կոնսերվատորիայի տնօրեն): 1920-ից մշակութային կազմակերպչական աշխատնքին մասնակցել և նաև դիրիժոր Ա. Իոաննիսյանը, որը ստեղծել է ադրբեջանական ժողովրդական գործիքների առաջին նվագախումբը, նաև կանանց նույնաբնույթ նվագախմբեր: Երաժշտական հաստատություններում աշխատել և ստեղծագործել են հայ երաժիշտ կատարողներ: Բաքվում է ապրել և ստեղծագործել երգահան Անդրեյ Բաբաևը:

Կերպարվեստ: Բաքվում բացվել են Գ. Բաշինջաղյանի (1885), Վ. Սուրենյանցի (1901) ցուցահանդեսները: XX դ. սկզբից հայկական դպրոցներում իբրև առանձին առարկա դասավանդվել է նկարչություն: 1923-ին բացված Հայարտան նկարչական մասնաճյուղը կազմակերպել է ցուցահանդեսներ, քննարկումներ, որոնց մասնակցել են նկարիչներ Վարդան Տեր-Պողոսյանը, Էաչի Պռոշյանը, Մուշեղ Սաղյանը, Շ. Մանգասարովը և այլք: Ա-ի Խորհրդային Հանրապետության զինանշանի հեղինակը նկարիչ-գրաֆիկ Ռ. Շխկյանն է: Շուրջ կես դար Բաքվի գեղարվեստական ուսումնարանում նկարչության է դասավանդել թատերական նկարիչ Ա. Հովհաննիսյանը (նաև Հայկական թատրոնի գլխավոր նկարիչն էր): Նրա սաներից է նկարիչ Պ. Մալայանը: 1936-ին Ս. Աղաջանյանր հրավիրվել է Բաքու՝ ստեղծելու դիմանկարներ: 1958-ին Բաքվում տեղադրվել է Ս. Մերկուրովի «Բաքվի 26 կոմիսարների գնդակահարումը» բարձրաքանդակը (1924-46):


ՏՊԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Բաքվի հայոց մարդասիրական րնկերաթյան ջանքերով 1870-ին հիմնվել է Բաքվի առաջին հայկական տպարանը՝ «Արորը», որն իր գոյության 13 տարիների ընթացքում տպագրել է 20-ից ավելի գրքեր՝ «Սոխակ Հայաստանի» երգարանի 4 պրակները, Մխիթար Գոշի, Օլիմպիանոսի և Եզովպոսի առակնըրը, դասագրքեր ևն: XIX դ. վերջին գործել են «Մալաֆյանց և ընկ.» (1874-ից), U. Ղասաբյանցի (1876-ից) տպարանները, այնուհետև բացվել են Ս. Տեր-Հովհաննիսյանցի. Հ. Գյուլբասարյանի, Ս. Շահբազյանի, Ղազարյան եդբայրների տպարանները («Արորը» և Շահբազյանի տպարանը գործել են մինչև 1920-ը): XX դ. սկզբին հիմնվել են Ն. Երևանցյանի, Մ. Անտոնյանցի, Ա. Թառայանի. L. Միրզոյանի, Կ. Խատիսյանի, «Արծվաբերդ», «Արամազդ», Կարապետյան եղբայրների տպարանները: Բաքվում գործող մի շարք այլ տպարաններում («Տրուդ», «Տրուժեննիկ», «Բաքու») ևս տպագրվել են հայերեն գրքեր ու պարբերականներ:


ՄԱՄՈՒԼ

Մինչև 1920-ը Բաքվում հրատարակվել է ավելի քան 80 անուն հայկական պարբերական: Առաջինը 1874-ից Շուշիում լույս տեսնալ «Հայկական աշխարհ» գրական-մանկավարժական ամսագիրն էր, որր շարունակել է հրատարակվել Բաքվում, 1877-79-ին: Բաքվում են լայս տեսել «Կոչ-Դևեթ» (1906), «Օրեր» (1907), «Նոր խոսք» (1911 12), «Սոցիալ-դեմոկրատ» (1917), «Բանվորի խոսք» (1918), «Տեղեկատու» (1918) և բոլշևիկյան այլ պարբերականներ: Այստեղ հրատարակվել են նաև գրական-հասարակական «Շեփոր» (1908), «Առավոտ» (1909), «Թատրոն և երաժշտության» (1910-17), «Հայարտուն» (1925), «Կոմունիստ», «Գրական Ադրբեջան», «Ագիտատոր» (1966-88) և այլ պարբերականներ:

«Բանվորի խոսք», շաբաթաթերթ: ՌՍԴԲԿ Բաքվի կոմիտեի օրգան: Լույս է տեսել 1918-ին, Բաքվում: Պայքարել է Անդրկովկասում խորհրդային կարգերի հաստատման համար: Տպագրել է Կ. Մարքսի, Ֆ. Էնգելսի, Վ. Լենինի գործերը: Աշխատակցել են Ս. Շահումյանը, Ա. Միկոյանը, Ա. Հովհաննիսյանը, Ա. Կարինյանը, Վ. Տերյանը, Ա. Մռավյանը, Ս. Կասյանը և ուրիշներ:

«Գրական Ադրբեջան», գրական-գեղարվեստական երկամսյա հանդես: Ա-ի գրողների միության պաշտոնաթերթ: Լույս է տեսել 1957-89-ին, Բաք-