Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/26

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

թյունը: Համայնքային վարչությունը կազմված է յոթ հոգուց (քարտուղարն է վիրաբույժ Էմիլ Ասատուրյանը): Համայնքի ազդեցիկ գործիչներից է Վահրամ Փիրանյանը: ՀԲԸՄ-ի հովանավորությամբ վեց հայ երիտասարդներ սովորում են Կիպրոսի Մելգոնյան կրթական հաստատությունում:

Ներկայումս (2003) Ա-ում, հիմնականում Տիրանայում, նաև Վլյորա ու Դուերես քաղաքներում բնակվում է մոտ 400 հայ. մեծ մասամբ Հունաստանից են և Հարավսլավիայից: Առավելապես մանր առևտրականներ են, կան նաև բժիշկներ, տնտեսագետներ: Ա-ում հայտնի է բժիշկ Վ. Պոտրուլյանը. ծառայել է Տիրանայի գլխավոր հոսպիտալում, մինչև 1983-ը եղել է ախտաբանության գծով գլխավոր բժիշկ: Համայնքում հայտնի դեմքեր են նաև Ա-ի Ապահովագրության ինստիտուտի զարգացման դեպարտամենտի տնօրեն Վարուժան Փիրանյանը, քիմիկոս պրոֆ. Ծ. Չաքմաքչյանը, բազմաթիվ մրցանակների արժանացած երգահան Հ. Զաքարյանը:

Գրկ. AGBU News Magazine, vol. 10, N2, Spring/Summer, 2000