Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/166

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

նկատմամբ կազմակերպված հաշվեհարդարը (տես Սումգայիթի ցեղասպանություն)։
Երկրի բարձրագույն ղեկավարությունը Գ-ի գլխավորությամբ ոչ միայն արժանի գնահատական չի տվել Սումգայիթի ցեղասպանության, այլ փորձել է արդարանալ՝ զորքն իբր ընդամենը կես օր է ուշացել։
Մարտի 10-ին ԼՂԻՄ-ի խնդիրը քննարկվել է ԽՄԿԿ ԿԿ Քաղբյուրոյի հատուկ նիստում՝ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավար աշխատողների մասնակցությամբ: Գ. մեղադրել է Հայաստանի և Ադրբեջանի կենտկոմների առաջին քարտուղարներին՝ բավարար աշխատանք չծավալելու, իսկ Կ. Դեմիրճյանին նաև Շարժման դեկավարներին համակրելու համար։
1988-ի մարտի 24-ին ԽՄԿԿ ԿԿ-ն և ԽՍՀՄ Նախարարների խորհուրդը ընդունել են որոշում «Ադրբեջանական ԽՍՀ ԼՂԻՄ-ի սոցիալ-տնտեսական զարգացումը 1988-95 թթ. արագացնելու միջոցառումների մասին»:
ԽՍՀՄ ԳԽ նախագահության հուլիսի 18-ի նիստը քննարկել է ԼՂԻՄ-ի հարցի մասին Հայկական ԽՍՀ և Ադրբեջանական ԽՍՀ ԳԽ-ների ընդունած որոշումները, որտեղ ելույթ են ունեցել ՀԽՍՀ-ից և ԼՂԻՄ-ից ընտրված ժողպատգամավորներ (Ս. Հարությունյան, Վ. Համբարձումյան, Ս. Համբարձումյան, Վ. Պետրոսյան, Հ. Պողոսյան) և հիմնավորել ԼՂ եսդոքքոէր արդարացի պահանջը։
Իբրև փոխզիջում Գ. առաջարկել է ԼՂԻՄ-ին տալ ինքնավար հանրապետության կարգավիճակ Ադրբեջանի կազմում:
Հայաստանում 1988-ի Սպիտակի երկրաշարժի օրերին Գ.-ն ԱՄՆ կատարած իր այցը ընդհատելով, եկել է Հայաստան։ Դեկտեմբերի 12-ին կենտրոնական հեռուստատեսությամբ տրված հարցազրույցում ասել է. «…Ղարաբաղի խնդիրը որպես այդպիսին առկա է: Այն արմատներ ունի, և սրվել է նրանից, որ այդ բնակչության նկատմամաբ ինչ-որ շրջանում նախկին ադրբեջանական ղեկավարությունը վերաբերվել է ոչ ճիշտ, ոչ լենինյան ավանդույթների ոգով և երբեմն պարզապես ոչ մարդկային: Դա էլ մարդկանց վիրավորել է:..Իսկ Ղարաբաղի խնդիրը կգրավի իր այն տեղը, որ պետք է ունենա»։
1989-ի հունվարի 6-ին ԽՄԿԿ կենտկոմում ԽՍՀՄ գիտության և մշակույթի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ (ՀԽՍՀ-ից մասնակցել է բանաստեղծ Հր. Հովհաննիսյանը) Գ. հայտարարել է. որ իր գլխավորությամբ ստեղծվել է Քաղբյուրոյի հանձնաժողով՝ Հայաստանի և Ադրբեջանի պատգամավորների մասնակցությամբ. և հունվարի 11-ին պիտի ավարտվի այդ «ցավոտ» հարցի քննարկումը։ Դրան հաջորդել է ԽՍՀՄ ԳԽ Նախագահության հունվարի 12-ի նիստի որոշումը՝ ԼՂԻՄ-ամ կառավարման հատակ ձև մտցնելու մասին (տես Կառավարման հատուկ կոմիտե)։
1990-ի հունվարի 10-ին ԽՍՀՄ ԳԽ Նախագահության հատուկ նիստում քննարկվել է ՀԽԱՀ ԳԽ հ ԼՂ Ազգային խորհրդի 1989-ի դեկտեմբերի 1-ի միացյալ նիստի ընդունած ԼՂԻՄ-ը Հայաստանին միացնելու վերաբերյալ որոշումը. և այն հայտարարել հակասահմանադրական։
1990-ի հունվսսի 13-ից՝ Բաքվում, Կիրովաբադամ և Ադրբեջանի բազմաթիվ այլ բնակավայրերում սկսվել են զանգվածային հաշվեհարդարներ հայերի նկատմամբ (տես Բաքվի ջարդեր)։ Բաքվում կարգուկանոնը «վերականգնելու» պատրվակով 1990-ի հունվարի 15-ին Գ. հրամտնագիր է ստորագրել Բաքվում արտակարգ դաություն, իսկ հունվարի 19-ին՝ զորք մտցնելու մասին: Նույն հրմանագրով արտակարգ դրության է մտցվել նաև ԼՂԻՄ-ում, Ադրբեջանական ԽՍՀ և Հայկական ԽՍՀ մի շարք շրջաններում:
ԽՍՀՄ ԳԽ Նախագահությունը հերթական անգամ ԼՂ խնդրին անդրադարձել է 1990-ի հովկտեմբերի 20-ին և որոշել, որ պետք է վերականգնվեն ԼՂԻՄ-ի կուսակցական և խորհրդային մարմինները:
Իսկ իրականամ գնալով խորացել է հայ-ադրբեջանական հակամարատությունը, սկսվել են բացահայտ զինված բախումներ Հյուսիսային Արցախի հայկական բնակավայրերում և ՀԽՍՀ սահմանամերձ շրջաններում: ԽՄՀՄ ՆԳ ստորաբաժանումներն ադրբեջանական ՄՆՀՋ-ականների հետ կարգուկանոն պահպանելու պատրվակով գործել են բազմաթիվ կամայականություններ և բռնություններ:
1991-ի ապրիլ-օգոստոսին Գետաաշեն և Մարտունաշեն գյուղերում, Հադրութի, Շուշիի, Շահումյանի, ՀԽՍՀ Նոյեմբերյանի (Ոսկեպար) շրջաններում իրագործվել է հայության դեմ ծրագրված («Կալցո») «Օղակ» արյունալի գործողությունը։