Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/655

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Արշավանիների թագավորության անկումից (428) հետո Սասանյանները Ու. մտցրել են Աղվանից մարզպանության կազմի մեջ, (լենտանը դարձնելով 461-ին հիմնված Պրատավ քաղաքը։ V դ. վերջին Ու. մտել է հայ Առանշահիկների թագավորության մեջ։ Ու. և Արցախն աստիճանաբար դարձել են Աղվանից մարզպանության քաղաքական, տնտեսական և մշակութային կենտրոնը։ VII դ. վերջին Ու. տիրել են արաբները։ 840-ական թթ Ու-ում հիմնադրվել է Գանձակ քաղաքը։ IX դ. 2-րդ կեսին Ու. ավերել են Բուղայի արաբական զորքերը։ IX դ. վերջին Ու-ի հյուսիասրեմտյան մասը (Շամքոր գետից սկսած) մտել է Բագարտունիների հայկական թագավորության մեջ։ X դ. կեսին Ու-ի հյուսիասրեմտյան (Գարդման, Տավուշ, Աղստե) և Արցախի հյուսիսային (Քուստի, Փառնես և Կողթ) գավառներից ձևավորվել է Փսաիսոսի թագավորությունը, որի զգալի մասը 1003-ին անցել է Գագիկ Ա Բագրատունուն, իսկ XI դ. 40ական թթ. Գանձակում հաստատված քոալ Շադդաղյաններից դրանք ազատագրել է Լոռվա թագավոր Դավիթ Անհողինը։ XI դ. 2-րդ կեսին Ու. գրավել են սելջուկ թուրքերը։ XII դ. վերջին Զաքարյաններն ազատագրել են Ու-ի արևմտյան շրջանները։ Ու-ում տիրույթներ են ձեռք բերել նաև Իվանե Զաքարյանը, Մահկանաբեոլի Արծարնիները, Կյուփկյանները։ 1232-ին մոնղոլները գրավել և ավերել են Ու.: Ու-ի արևմտյան մասը մտել է մոնղոլ նվաճողների կազմած «Գյուրջիստանի վիլայեթի» մեջ։ 1256-ին Ու. մաս է կազմել Հուլավյանների պետության, 1335-ից՝ Ձոբանյանների իշխանության։ XIV դ. վերջին և XV դ. սկզբին Ու. ասպատակել են Լենկթեմոսի զորքերը։ XV դ. Ու. ենթարկվել է նախ կարակոյունլուների, ապա՝ ակկոյունլուների տիրապետությանը։ XVI ղ. Ու. գոսվել է Սեֆյան Պարսկաստանը։ XVII դ. և XVIII դ. 1-ին կեսին մտել է Սեֆյան Պարսկաստանի Ղարաբաղի կամ Գանձակի վիլայեթի (բեգլարբեգության) մեջ։ XVIII դ. 2-րդ կեսին Ու-ի մեծ մասն ընդգրկվել է նոր ձևավորված Ղարաբաղի խանության կազմում։ Հայկական իշխանություններ (մելիքություններ) են պահպանվել Ու-ի հյուսիսային շրջաններում՝ Գետաշենում, Րականապատում, Խաչակապում, Միրզիկում։

XVII-XVIII ղդ. Ու-ի հայ բնակչությունը հարթավայրային շրջաններից ստիպված հեռացել է նախալեռնային և լեռնային շրջանները, մասամբ կենտրոնացել Գանձակ քաղաքում։

1801-ին Ղազախը և Շամշադինը ՔարթլիԿախեթի թագավորության հետ անցել են Ոուսաստանի տիրապետության տակ։ 1804-ին Մուսական կայսրությանն է անցել նաև Գանձակի, իսկ 1805-ին՝ Ղարաբաղի խանությունները (իրավական ճանաչում են ստացել 1813-ի Գյուլիստանի հաշտության պայմանագրով)։ XIX դ. 40-50-ական թթ. Ու-ի տարածքը մտել է Թիֆլիսի և Շամախիի, XIX դ. վերջին և XX դ. սկզբին՝ հիմնականում Ելիզավետպոլի և մասամբ՝ Բաքվի նահանգի մեջ։

Ոուսական տիրապետության ժամանակաշրջանը ընդհանուր առմամբ ղրական նշանակություն ունենալով Ու-ի հայեվր կյանքում, նաև նպաստել է թյուրքական և մասամբ քրդական, վաչկատուն ցեղերի վերջնական հաստատմանը Ու-ի առանձին տարածքներում։ Այդուհանդերձ, ընդհուպ մինչև 1918-ը Ու-ի լեռնային շրջանների բնակչության մեծամասնությունը հայեր էին։ Ու-ի հայկական գյուղերն զգալի կորուստներ են կրել 1905-06-ի հայ-թաթարական ընդհարումների ժամանակ։ Հատկապես տուժել են Բադար գյուղը, հայկական Գետաբեկը, դաշտային առանձին գյուղեր։ Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության (1918-20) հակահայկական քաղաքականության հետևանքով Ու-ի հայ բնակչությունն զգալի կորուստներ է կրել։ Ամբողջովին հայաթակրվել են հարթավայրային հայաբնակ գյուղերը, մասամբ նաև Գանձակ քաղաքը։ ԽՈՐհըոլային կարգերի հաստատումից հետո Ու-ի տարածքը գտնվել է մասամբ ՀՀ. հիմնականում՝ ԱՀ տարածքում։ Ադրբեջանական ԽՍՀ ղեկավարության վարած քաղաքականության հետևանքով զգալիորեն կրճատվել է հայերի թիվը Ու-ում, իսկ

1987- 89-ին Ու. ամբողջովին հայաթափվել է։ Տես նաև Կիավաբադի ինքնապաշտպանության։

Գ. Բադաթան

«ՈՒՐԱՐՏՈՒ», կամավորական ջոկատ։ Կազմավորվել է 1990-ին. Լենինականում (այժմ՝ Գյումրի)։ 1992-ին ներառվել է Գյումրիի մոտոհրաձգային գումարտակի կազմում։ 1990-94-ին մասնակցել է ՀՀ Գորիսի(Խնածախ, Խոզնավար, Վաղատուր), Տավուշի (Մոսեսգեղ, Պառավաևսր) և ԼՂՀ Մարտունիի (Ամիրանլար, Կոասպատկինո), Հաղրութի (Դրախտիկ), Լաչինի (Ծաղկաբերդ, Սաֆյան հատված) շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։

Մարտական տարբեր գործողությունների ժամանակ հրամանատարներ են եղելՀ. Եղիազարյանը, Յու. Ալեքսանյանը, Վ. Հակոբյանը։

Մ. վադանյան, Մ. Տիտանյան