Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/661

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

գաթն է (3616 մ)։ Բնակչությունը՝ 12,5 հզ. (2003)։ Ունի 71 համայնք (68 գյուղական, 3 քաղաքային)՝ վերաբնակեցված 110 բնակավայավ։ Վարչական կենտրոնը՝ Բերձու։ Հյուսիսում սահմանն անցնում է Սյունիքի (կամ Ղարաբսպյան) բարձոսվանդակի մաս կազմող Բևեռաթափի լեռնաշղթայով (որից հյուսիս գտնվում է ԼՂՀ Շահումյանի շրջանը), հյուսիս-արևմուտքում՝ Սյունիքի բարձոսվանդակի ամենաբարձւ լեռնագագաթնեավ, արևելքում՝ Ղարաբաղյան լեռնաշղթայի գագաթներով կամ նրա արևմտյան լեռնաբազուկների լանջեավ։ Արևմուտքամ սահմանակից է ՀՀ Սյունիքի մարգինհյուսիսարևելքում՝ ԼՂՀ Ասկերանի, Շուշիի և Հաղուրթի շրջաններին։ Տարածքը՝ 2500 կմ2։

Շրջանն ունի ջոսյին մեծ պաշարներ։ Տարածքով հրաում են Հակարի (Աղավնո, Հոչանց, Շալորա վտակներով), Որոտան և Ողջի գետերը, որոնց ջրերը օգտագործվում են հիմնականում ոռոգման նպատակով։ Հանքային պաշարները գրեթե ուսումնասիրված չեն, արդյունահանվում են 2 քարհանք և ավազահանքեր։ Անտառները տարածված են Հակարի գետի ձախակողմյան վտակների ավազանում, Ողջի, Ծավ և Բարդութաղ գետերի հովիտներում։ Ք. շ-ի ցածոոդիր վայրերին բնորոշ է չու մերձարեադարձային, բարձրադիր վայ րերին՝ սառը կլիմա։ Տարեկան միջին ջերմաստիճանը ցածրադիր վայրերում 12 Շ է. բարձրադիրում՝ -4° Շ։ Տեղումների միջին տարեկան քանակը՝ 500 մմ, լեռների գագաթամերձ գոտում՝ 850 մմ։ Տարածքի պատմաճարտարապետական հուշարձաններից հնագույներն են Կայծքարասարի, Շրվականի, Միրիկի, Արտաշավիի, Հայթադի բրոնզեդարյան ժամանակաշրջանի դամբարանաբլուրները։ Բերձուից 20 կմ հարավ, Հակալի գետի ձորալանջի քարանձավի պատին, հայտնաբերվել է բիաինական շրջանի սեպագիր արձանագրության վերջին հատվածը (Արցախի տարածքում՝ առայժմ միակը)։ Քւիստոնեական հուշարձաններից ամենանշանավուը Ծիծեռնավանրի Ս. Գևուգ եռանավ բազիլիկ եկեղեցին է (1\-\Ղ դդ.)։ Տարբեր աստիճանի պահպանվածությամբ մեզ են հասել նաև Վարազագոմի գմբեթավոր երկխորան եկեղեցին (VII դ.), Սթունիսի (IX դ.). Կատոսավանրի (X դ.), Արախիշի (XIII դ.), Աղբաթխերտի Ս. Աստվածածին (XVI դ.), Վակունիսի (XVI դ.), Միւիկի Ս. Աստվածածին (XVII դ.),Հակի Ս. Մինաս (XVII դ.), Շալորայի Ա. Պողոս-Պետրոս (XVII դ.), Հարարի Ս. Հռիփսիմե (XVII դ.), Հոչանցի Ա. Ստեփանրա (XVII դ.) և այլ բագխԻԿ եկեղեցիները, ինչպես նաև Հոչանցի (Հոչանցի անապատ), Տանձուտի և Ծաղկաբերղի (Քրոնրի վանք) քարանձավային եկեղեցիները։ Մելիքաշեն գյուղում պահպանվել են XVI դ. մելիքական ապարանքի ավերակները։ Մկնատամի խաչ, Հովատուս, Արտաշավի, Փարաջանց վանքերը հայտնի են որպես հայ գրչության կենտրոններ։

Հիմնականում գյուղատնտեսական շրջան է. տնտեսության ճյոպերն են այգեպտղաբուծությունը, անասնապահությունը և երկրագործությունը։ Բերձորում գուծում են մի շարք արտադրական ձեռնարկություններ, փայտամշակման և մետաղամշակման արտադրամասեր և այլն։ 2002-03 ուսումնական տարում գործել են 51 հանոսկրթական (43 միջնակարգ, 6 ութամյա, 2 տարրական) դպրոցներ, 2003-ին՝ 1 շրջանային կենտրոնական, 1 տեղամասային հիվանդանոցներ, 3 բուժկետ։

Ք.շ-ի տարածրի պատմական անցյալում եղել է Մեծ Հայքի Արցախ և Սյունիք նահանգների կազմի մեջ (երկու աշխարհների սահմանն անցնում էր Հակարի գետով, Հոչանց վտակով և Գորանիխ օժանդակով)։ Ըստ «Աշխարհացոյցի» («Աշխարհացույց»)՝ վաղ միջնադարում Հակարի գետի ձախ ափին տեղակայված են եղել Արցախ նահանգի Վայկունիք, Բերձու գավառները և Միսականի-Կոտակ գավառը։ Ուշ միջնադարում Արցախյան հատվածում արձանագրված են Մաղավուզ,

Բերդաձոր (Զառիստ) և Հակարի գավառակները, վաղ միջնաղարում՝ Հակալի գետի աջ ափին տեղակայված են եղել Սյունիք կամ Սիսական նահանգի Աղահեճք, Հաբանդ և Բաղք գավառները, իսկ Ողջիի հովտում՝ Կովսական գավառը։ Զարգացած