Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/662

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

միջնադարամ Աղահեճք գավառի տարածքը կոչվել է Քաշրսթաղ, ուշ միջնադարում՝ Քըշթաղ (գյուղերից մեկի և նոո իշխանական ամրոցի անունով, այստեղից էլ նորաստեղծ շրջանի անվանումը)։ Զարգացած միջնադարում Սյունիքի Հաբանդ գավառը կոչվել է Զագեձու (ուշ միջնադարում՝ Զանգեզուր), Բաղքի արևելյան հատվածը՝ Քաշունիք (ուշ միջնադարում՝ Բրագուշատ), Կովսականը՝ Գրհամ (ուշ միջնադարում՝ Ձավնդուր)։ Մեծ Հայքի Արշակունյաց թագավորության անկումից հետո Հակարի գետի աջարինյա տարածքները Սասանյան Իրանի Հայք մարզպանության մասն են կազմել, իսկ ձախարինյակն ամբողջությամբ, Արցախի հետ միասին, մտել է Աղվանք (Առան) մարզպանության մեջ։ Արաբական լծի թոթափումից հետո, IX դ. վերջին, տարածքը մտել է Բագոստունիների թագավորության մեջ։ Հետագայում աջարինյակն ընդգրկվել է Սյունիքի իշխանության (ապա թագավորության՝ մինչև 1170-ը), իսկ ձախարինյակը՝ Դիզակի իշխանության մեջ։ Ուշ միջնադարում՝ Սեֆյան Իրանի կազմում՝ Քաշաթադի մելիքներ են եղել Մելիք-Հայկագյան իշխանական տան ներկայացուցիչները։ XVIII դ. վերջին քրդական հ թաթարական ցեղերը զանգվածաբար մուտք են գործել Հակարի գետի հովիտ, V. և արդյունքում հայ

բնակչությունն ստիպված է եղել հեռանալ բարձրադիր շրջաններ, մասամբ ենթարկվել է ազգային-կրոնական ուծացման։ XIX դ. սկգբին, երբ Արևելյան Անդրկովկասը միացել է Ռուսաստանին, հայեր ապրել են միայն Մինքենդ (Հակ), Զեյվա, Ալղուլի (Ղազարապատ) և Տ Հարար գյուղերում։ XX դ. սկգբին, հայթաթարական ընդհարումների ժամանակ, այդ գյուղերի հայությունը, ծանր կորուստներ կրելով, բռնագադթել է։ Մինքենդի և Զեյվայի հայերը հանգրվանել են Բայանդուր, Խոզնավար և Խնածախ գյուղերում, ալղուլեցիները՝ Վարարակնում (Ստեփանակերտ), հարարցիները՝ Շուշիի շրջանի գյուղերում։

Ղարաբադյան ազգային-ազատագրական շարժման արդյունքում շրջանն ամբողջությամբ ազատագրվել է և 1994-ից վերաբնակեցվում է։ Շուշիի ազատագրումից 10 օր անց, 1992-ի մայիսի 18-ին ԼՂ ԻՊՌՒ ազատագրել են ՀՀ-ն ԼՂՀ- ին կապող միջանցքը (տես Լաչինի մարդասիրական միջանցքի բացում)։ 1992-93-ին հակառակորդը լայնածավալ գրոհներ է ձեռնարկել միջանցքի ուղղությամբ. Հոչանցի և Թդիկի ռազմաճակատներում (հյուսիսում) և «Կոբոսյի» դիրքերում (հարավում, կենտրոնը՝ Մեղվաձոր-Մդիդարա) ԻՊՌՒև կամավորական ջոկատները կատաղի մարտեր են մղել ու պահպանել «Մարդասիրական միջանցքը»։ Ռազմական գործողությունների ժամանակ թշնամին կրել է կենդանի ուժի և զինտեխնիկայի մեծ կորուստ։ Հայկական կողմից զոհվել է շուրջ 400 ազատամարտիկ։

1990- ի մարտ-ապրիլ ամիսներին ԻՊՈՒ ազատագրել են Քաշաթադի հյուսիսային տարածքը և ամբողջ Քելբաջարի շրջանը, հոկտեմբերին՝ Քաշաթադի հարավային հատվածը։

Ք. շ-ի բնակչությունը մայիսի 18-ը նշում է որպես շրջանի ազատագրման օր։

Ա. Հակոբյան

ՔԱՇՈՒՆԻՔ. գյուղ ԼՂՀ Քաշաթադի շրջանում, շրջկենտրոնից 74 կմ հարավ-արևելք Հակարի գետի ստորին հոսանքի աջ ափին։ Բնակչությունը՝ 97 (2003)։ Զբաղվում են այգեգործությամբ և անասնապահությամբ։

Ազատագրվել է 1993-ի հոկտեմբերին, բնակեցվել է 1997-ին՝ Ադրբեջանից բռնագաղթած հայ փախստականներով։

ՔԱՋԱՐԱՆԻ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ՋՈԿԱՏ, կազմավորվել է 1988-ին, Քաջարանում։ 1988-94-ին մասնակցել է ՀՀ Կապանի («Կապուտջոպ» բարձունք, Ագարակ, Եղվարդ, Ուժանիս, Դավիթ Բեկ, Կարմրաքար, Շիկահող գյուղեր, Կապան-Գորիս մայրուղի, Փայլասարի սահմանամերձ տարածք), Գորիսի(Կոռնիձոր) և Կուբաթլուի, Զանգելանի, Լաչինի, Ֆիզուփի (Հորադիզ) շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Ռազմական տարբեր