Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/667

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

պատմության, Հայոց ցեղասպանության հիմնահարցերին նվիրված մենագրությունների և հոդվածների։ Առանձին հոդվածներում և միջազգային տարբեր ատյաններում ու խորհրդակցություններում պաշտպանել է ԼՂԻՄ-ը Հայաստանի հետ վերամիավորման խնդիրը, քննադատել ԽՍՀՄ կենտրոնական և Ադրբեջանի իշխանությունների հակահայկական քաղաքականությունը, ինչի պատճառով արգելվել է նրա մուտքը ԽՍՀՄ։ Գերմանիայի տարբեր քաղաքներում և մի շարք երկշներում (նաև հայ համայնքներում) քարոզել է Ղարաբաղյան ազատագրական պայքարի արդարացիությունը և միացել Ք. Քոք սի «Եկանք, տեսանք, մենք կաաղ ենք վկայել» հայտարարությանը։ 1991-ից Ք. Քոքսի հետ 37 անգամ այցելել է ԼՂՀ և մարդասիրական օգնություն ու դեղորայք առաքել Արցախ։ ՔՕՁԱՐՅԱՆ Համլետ Հմայակի (4.10.1951, գ. Սեաքաշ (այժմ՝ ՀՀ Սյունիքի մարզում) - 6.5.1991, ք. Կապան), ազատամարտիկ-հրամանատսրո Կապանի «Ղարաբաղ» կոմիտեի նախագահ։ 1969-71-ին ծառայել է ԽՍՀՄ ԶՈԻում։ 1988-ին կազմավորվել է «Հայոց պատմական իրավունքի միավորում» կամավորական ջոկատը և «Մեծն Գրաեգին Նժդեհ» բարեգործական ընկերությունը։ 1989-ի օգոստոսին սահմանամերձ Մեյդիլար գյուղի ազատագրական մարտերի ժամանակ, մի խումբ ազատամարտիկների հետ գերվել է և տեղափոխվել Բաքու, ազատվել 1990-ին։ 1990-91-ին մասնակցել է ՀՀ Կապանի (Ղազանչի, Կարմրաքար, Աղքենդ) և Գ-որիսի(Կոռնիձոր, Շոտնուխ, Խնձորեսկ) շրջանների ինքնապաշտպանական մարտերին։

Պատմվածքների, բանաստեղծությունների և երգերի հեղինակ Է։ Սյունիքի մարգի Աչախլու գյուղը 1993-ին Ք-ի անունով վերանվանվել է Համլետավան։

Ք-ին է նվիրված «Ես այնքան մոտ էի իրականությանը» տեսաֆիլմը (ռեժիսոր՝ Ի. Օհանյան)։

Հետմահու պարգևատրվել է ՀՀ 1-ին աստիճանի «Մարտական խաչ» շքանշանով։ Թաղված է Սևաքարում։

ՔՈՁԱՐՅԱՆ ՌոբեՐՏ Սեդրակի (ծ. 31.8.1954, ք. Ստեփանակերտ), Ղարաբաղյան ազատագրական պայքարի քաղաքական առաջնորդներից, քաղաքական, պետական գործիչ։ ԼՂ պաշտպանության պետական կոմիտեի նախագահ (1992-ի օգոստոսից մինչև 1994-ը)։ ԼՂ Ինքնապաշտպանության կոմիտեի խորհրդի անդամ։ ԼՂՀ առաջին նախագահը (1994-ի դեկտեմբերից մինչև

1996- ի նոյեմբեր, վերընտրվել է 1996-ի նոյեմբերին)։ ՀՀ վարչապետ (1997-ի մարտ -

1998- ի փետրվար), ՀՀ նախագահ (1998-ի մարտից, վերընտրվել է 2003-ի մարտին)։ «Արցախի հերոս»։ «Կռունկ» կոմիտեի հիմնադխ-անդամ, նախագահի տեղակալ, «Միացում» հասարակական կազմակերպության, ԼՂ Ազգային խորհրդի, Հայոց համազգային շարժման վարչության անդամ։ Վ.Մ. Քոչարյանի եղբայրը։

1972- 74-ին ծառայել է ԽՍՀՄ ԶՈԻ-ում։ Ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի Էլեկտրատեխնիկական ֆակուլտետը (1982)։


80-ին աշխատել է Ստեփանակերտի Էլեկտրատեխնիկական գործարանում, 1980-89-ին տարբեր պաշտոններ է վաշել ԼՂ կոմերիտական և կուսակցական մարմիններում։ Ք. քաղաքական գործունեությունն սկսել է 1980-ական թթ.։ Եղել է Ղարաբաղյան շարժման ԼՂ կոմիտեի, ՀԽՍՀ ԳԽ Արցախի հարցերով հատուկ հանձնաժողովի անդամ։ Հանդես է եկել ծրագրային ելույթներով, պաշտպանել արցախահայության ինքնորոշման իրավունքը, առաջ քաշել հանուն մեկ միասնական համազգային շարժման մեջ աշխարհասփյուռ հայերի միավորման, Հայոց պետականության վերականգնման, Հայոց ցեղասպանության ճանաչման գաղափարները։ Ընթացիկ իրադարձությունների և ռազմական հնարավոր զարգացումների վերլուծության արդյունքում անհրաժեշտ է համարել ԼՂԻՄ ամբողջ տարածքում մտցնել արտակարգ դրություն և իշխանություններն ու պետական կառույցները համապատասխանեցնել արտակարգ դրության պահանջներին։ Ք-ին այդ փուլում հաջողվել է միավորել առանձին-առանձին գործող կամավորական ջոկատները, զինաթափել ապօլինի գործող զինված խմբերը և նախադրյալներ ստեղծել ՊԲ ստեղծելու համար։ 1993-ի նոյեմբերին Ք. հրամանագիր է ստորագրել ԼՂՀ ԻՊՈՒ-ն ՊԲ վերակազմավորելու մասին, իսկ 1994-ի հունվարին հաստատել դրա կառուցվածքը։ Արդյունքում հաջողվել է արմատական բեկում մտցնել ռազմական գործողություններում։ Ստեղծված ռազմական և քաղաքական այդ պայմաններում Ադրբեջանն ստիպված ընդունել է հրադադարի հաստատման մասին ՈՂ առաջարկությունը և 1994-ի մայիսի 12-ին հաստատվել է զինադադար, որը պահպանվում է ցայսօր (2004)։ Զինադադարից հետո կայունացել է ԼՂՀ ներքին կյանքը, ստեղծվել է հանրապետության տնտեսության ազատ և արագ զարգացման, ազատագրված բնակավայրերի վե-