Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/668

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ոսբնակեցման հնարավորություն։ Սերտ հարաբերություններ են հաստատվել ՀՀ իշխանություննեփ. կառուցողական փոխհարաբերություններ՝ ՀՀ և Սփյուռքի հասարակական, քաղաքական կազմակերպությունների հետ։

Վ.ԼԼ Քոչարյան

1998- ի հոկտեմբերի 27-ին ՀՀ Աժ շենքում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Ք-ին հաջողվել է առանց էական ցնցումների հաղթահարել երկրին սոլառնացող քաղաքական ու պետական ճգնաժամը, ապահովել երկրի ներքաղաքական կայունությունը և ստեղծել տնտեսության զա պա ց ման նախադրյալներ։ Որպես ՀՀ նախագահ՝ շարունակում է Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցությունները տարբեր երկրների (ՌԴ, Ֆրանսիա, ԱՄՆ են) և հիմնականում ԱՀ ղեկավարների հետ՝ առանձին կամ միջազգային մակարդակով հրավիրված գագաթնաժողովներում, Մինսկի խմբի շրջանակներում կայացած հանդիպումներում։ Ք. մշտապես պաշտպանել է ազգերի ինքնորոշման իրավունքի հիմքի վրա ԼՂ անկախացման և ԼՂՀ ճանաչման քաղաքականությունը։ «Ընդունում է Ադրբեջանը ԼՂ անկախությունը, թե չի ընդունում, դա այլ խնղիր է։ Տարածքային ամբողջականությունը չի կաաղ վերաբերել այդ խնդրին, քանի ու այղ տարածքում Ղարաբաղը երբեք չի եղել։ Խորհպային Միությունը միատարւ պետություն էլ, և Լեռնային Ղարաբաղը հատուկ կարգավիճակ ուներ այդ պետության շրջանակներում։ ԽԱՀՄ փլուզումը հանգեցրեց երկու անկախ պետությունների կազմավորման, - հայտարարել է Ք. 2004-ի հունիսի 23-ին Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանում։ - Ես հպարտանում եմ, ու մասնակցել եմ մարտական գործողություններին, հպարտանում եմ այն արդյունքով, ու այսօր մենք ունենք»։

ՀԽՍՀ ԳԽ (1989-90) և ԼՂՀ ԳԽ (1991) պատգամավու։

Պարգևատրվել է ԼՂՀ «Ոսկե արծիվ» (1999) և Ֆոսնսիայի Պատվո լեգեոնի Մեծ խաչ (2001), Լեհաստանի «Սպիտակ արծիվ»(2004) շքանշաններով։

Հ. Այվազյան, Մ. Հարաթյունյան

ՔՈԶԱՐՅԱՆ Վալերի Աշոտի (ծ. 175.1963, Քաջարան (այժմ՝ ՀՀ Սյունիքի մարզում)) ՀՀ բանակի գեներալ (2001)։ Ավարտել է Կիևի բարձրագույն ռազմածովային ուսումնարանի քաղաքական բաժինը (1984), ՀՀ ՊՆ բարձոսգույն ակադեմիական դասընթացները (1997)։

1984- 92-ին ծառայել է ԽԱՀՄ ԶՈՒ-ում։

1992-95-ին՝ Կապանի տարածքային զինկոմիսարիատի 4-րդ բաժանմունքի պետ, ապա՝ ՀՀ ՊՆ Կապանի զինկոմիսարիատի 1-ին բաժանմունքի պետ-գինկոմիսարի տեղակալ, զինկոմիսար, 1995-97-ից՝ ՀՀ ՊՆ 14° զորամասի օպերատիվ կառավարման գծով ավագ սպա, ապա՝ 14° զորամիավորան օպերատիվ բաժանմունքի,

1996- 2001-ին՝ 14° զորամասերի հրամանատարի տեղակալ-շտաբի պետ, 2001-ից՝ ՊԲ 14° զորամասերի հրամանատար։ 1992-94-ին մասնակցել է ՀՀ Կապանի ինքնապաշտպանական և ԼՂՀ տարբեր բնակավայրերի ազատագրական մարտերին։

Պարգևատրվել է ՀՀ «Մարտական ծառայության համար» մեդալով։

ՔՈԶԱՐՅԱՆ Վալերի Սեդրակի (26.1.1952, Ստեփանակերտ - 4.1.1999, Երևան), գրող, լրագրող։ Հայաստանի գրողների միության անդամ

(1992) ։ ՊԲ գնդապետ (1996)։ Ո.Քոչաղանի եղբայրը։ Ավարտել է ԽԱՀՄ ՆԳՆ Լենինգրադի ռազմական բարձրագույն ուսումնարանը (1974)։

1974- 80-ին ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ ներքին զուքէրի զորախմբում։ 1970-91-ին ԼՂԻՄՆԳվարչության հասարակական կարգի պահպանության պետ (միաժամանակ, 1974-80-ին՝ «Սովետական Ղարաբաղ» թերթի թղթակից)։ 1991-92- ին մասնակցել է կամավորական ջոկատների կազմավորման աշխատանքներին և մարտական գործողությունների, կազմակերպել զենք-զինամթերքի ընդհատակյա արտաղրություն։ Զենքի փուձարկման ժամանակ ծանւ վիրավորվել է։

Ղեկավարել է ԼՂՀ մարտական առաջին շքանշանների և մեդալների էսքիզների պատրաստման աշխատանքները։ Նրա «Համաշխարհային տիրապետության հայտ» (Ս., 1998) գիրքը ընդգրկում է խոհաիմաստասիրական վիպակներ և պատմվածքներ, որոնցում հեղինակը մեկնաբանել է իր ժամանակների մարդու հոգեկան աշխարհը։ Պարգևատրվել է ԼՂՀ «Արիության համար» և «Երախտագիտություն» մեդալներով, արժանացել Հայաստանի գրողների միության «Ոսկե գրիչ» մրցանակի։