Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/672

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ՕԳԱՆԵԶՈՎ Գփշա Հովսեփի քծ. 5.8.1943. Կիավաբադ (այժմ՝ Գյանջարի Կիռւվաբադի ինքնապաշտպանության ղեկավարներից։ Փախստականների «Ահազանգ» հասարակական կազմակերպության տնօրեն (1990)։ 1961-64-ին ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ-ում։ Ավարտել է Կիրովաբադի պոլիտեխնիկումը (1972)։ 1960-88-ին աշխատել է Կիրովաբադի սարքաշինական գործարանում։ 1988-ի նոյեմբերի 22-ին Գանձակի հովվապետ Ս. Տեր-Սահակյանի. Խ.

Սարգսյանի. Վ. Բայտսդովի և ուրիշների հետ ստեղծել է «Գանձակ» ինքնապաշտպանության կոմիտեն։ Կազմակերպել է հանրահավաքներ. ստեղծել պահակետեր, հարակից շրջաններից քաղաքում ապաստանած բռնագադթածներին ապահովել սննդով, բանակցություններ վարել քաղաքի քաղաքացիական իշխանությունների և խորհրդային զինվորսսկան ղեկավարների հետ։ «Գանձակ» կոմիտեի անդամների հետ կազմակերպել է բնակչության տարհանումը Հայաստան։



ՕԴԱՉՈՒՆԵՐԸ ղարաբաղՅԱՆ ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ

Մինչև պատերազմը Հայաստանի օդաչուները օդային տարբեր ուղիներով ուղևորներ, բեռներ և փոստ են փոխադրել ԽՄՀՄ 30. արտասահմանյան 7 խոշոր քաղաքներ և բնակավայրեր, իսկ տեղական նշանակության չվերթերով՝ Կապան. Գափս, Սիսիան. Ջերմուկ. Կամո. Լենինական. Բերդ, Ստեփանակերտ. Նախիջևան և այլն։ Տեղական ավիաուղիներում օգտագործվել են ՅԱԿ-40 և ԱՆ-2 ինքնաթիռներ. Մի-8 և Մի-24 ուղղաթիռներ։

Մինչև ՀՀ ՊՆ ռազմական ավիացիայի ստեղծումը Հայաստանի քաղաքացիական ավիացիայի վարչության օդաչուներն Արցախ են տեղափոխել մարդասիրական օգնություն, կամավորական ջոկատներ. վառելանյութ. Արցախից՝ վիրավոր, զոհված ազատամարտիկներ և խաղաղ բնակիչներ։

1992- ի հունվարին ՀՀ զինկոմիսարիատի աջակցությամբ մոբիլիզացված ավիացիայի մասնագետներից ստեղծվել է 27 և 16 օդաչուներից բաղկացած 2 խումբ։ Խմբերի վերապատրաստման դասընթացների ավարտից և 1992-ի հունիսին Արզնիի օդանավակայանում Մի-24 և Մի-8 ուղղաթիռներով ստուգողական թռիչքներ կատարելուց հետո կազմավորվել է երեք օդաչորական անձնակազմ

(հրամանատարներ Ս. Մի-8 ուղղաթիռի հերթական վայրէջքը Շահումյանի շրջանում

Խանադյան, Գ. Նահապետյան և Բ. Խաչատուրով)։ 1992-93-ին կազմավորվել են նաև ուղղաթիռային օղակներ և էսկադրիլիաներ (հրամանատարներ՝ Մ. Աամսոնյան, Վ. Հակոբով, Մ. Մարտիասյան և ուրիշներ)։

1992- 94-ին ռազմական ավիացիայի օդաչուները կամավոր մասնակցել են ԼՂՀ և ՀՀ