Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/678

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

սումնարանը (1986) և Մոսկվայի քաղաքացիական ավիացիայի ճարտարագիտական ինստիտուտի հեռակա բաժինը (1996)։ 1986-88-ին աշխատել է Սարատովի (Ռուսաստան), ւ988-ից՝ «ևեբուՏի» օդանավակայաններում։

1988- ին՝ Սոլիտակի երկրաշրաժի ժամանակ. ԱՆ-2, ապա ՅԱԿ-40 ինքնաթիռների անձնակազմում (2-րդ օդաչու) մասնակցել է աղետի գոտու փրկարարական աշխատանքներին, 1990-92- ին՝ ԼՂ ինքնապաշտպանությանը։ Շուշիի ազատագրմանը նախորդող օրերին մարտական գոտում կատարել է 40-ից ավելի թռիչք։

Ընդհանուր թռիչքաժամը ԼՂ կազմել է 140 ժամ։

Պարգևատրվել է ԽՍՀՄ «Աշխատանքային փառքի» 3-րդ աստիճանի շքանշանով. ԼՂՀ «Մարտական ծառայության համար» մեդալով։

ԳՐԻԳՈՐՅԱՆ Հենզել Շմավոնի (ծ. 28.1.1952. գ. Աշոցք (այժմ՝ ՀՀ Շիոոկի մարզում)). օդաչու-հրամանատար։ Ավարտել է Կրեմենչուգի (Օրկարինա) քաղաքացիական ավիացիայի օդաչորական ուսումնարա(ւը (1973) և օդաչորական վերապատրաստման դասընթացները (1989) ։ 1973-89-ին աշխատել է «Էրեբունի», 1988- ից՝ «Զվարթնոց» օ դա նա վա կ այ ա ն ն և րո ւ մ:

1989- 91-ին Մի-8 ուղղաթիռի անձնակազմում (2-րդ օդաչու, ապա՝ հլամանատար) մասնակցել է ՀՀ սահմանամերձ շրջանների և ԼՂ ինքնապաշտպանությանը։

Ընդհանոո թռիչքաժամը ԼՂ, Շահումյան և Գետաշեն կազմել է 453 ժամ։

ԳՐԻԳՈՐՅԱՆ Հրայր Հենւիկի (ծ. 13.12.1964. գ. Քռասնի (ԼՂՀ Ասկերանի շրջան)), օդաչուհրահանգիչ։ ՀՀ բանակի փոխգնդապետ (2000)։ Ավարտել է ՌԴ Սարատովի բարձրագույն ռազմաավիացիոն օդաչորական ուսումնարանը (1986). Յու. Գագարինի անվան ռազմաօդային ակադեմիան (2002)։ 1986-92-ին ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ-ում, 1992-ից՝ ՀՀ ԶՈՒ-ում։

1989- 94-ին Մի-8 ուղղաթիռի անձնակազմում (օղակի հրամանատարի տեղակալ, ապա՝ հրամանատար) մասնակցել է ՀՀ սահմանների Ա ԼՂ ինքնապաշտպանությանը։ Ընդհանուր թռիչքաժամը կազմել է 2500 ժամ։ Կատարել է 22 մարտական թռիչք։

Պարգևատրվել է ՀՀ «Մարտական ծառայության համար» և «Անբասիր ծառայության համար» 1-ին աստիճանի մեդալներով։

ԴԱԼԼԱՔՅԱՆ Արարատ Լեոնի ք 16.3.1951, գ. Օրջոնիկիձե (այժմ՝ գ. Վահան՝ ՀՀ Գեղարքունիքի մարզում) - 1.8.1990. ԼՂՀ Ասկերանի շրջան), օդաչու-հրամանատար։ Ավարտել է Բուգուրուսլանի (Օրենբուրգի մարզ, Ռուսաստան) քաղաքացիական ավիացիայի օդաչորական ուսումնարանը (1972)։ 1972-75-ին աշխատել է Կրասնոդարի քաղաքացիական ավիացիայում, 1989-99-ին՝ «Էրեբունի» օդանավակայանում։

1988- ին՝ Սպիտակի երկրաշարժի ժամանակ, ՅԱԿ-40 ինքնաթիռի անձնակազմում (2-րդ օդաչու, ապա՝ հրամանատար) մասնակցել է աղետի գոտու փրկարարական աշխատանքներին,

1989- 90-ին՝ ԼՂ ինքնապաշտպանությանը։

Ընդհանոո թռիչքաժամը ԼՂ կազմել է 130 ժամ։ Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։ Թաղված է Երևանում։

ԴԱՆԻԵԼՅԱՆ Գառնիկ Հակոբի ք 13.8.1955, Երևան - 29.9.1992. Գյուլիստան գյուղի մոտակայքում (ԼՂՀ Շահումյանի շրջան)),բուտմեխանիկ։ 1977-79-ին ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ-ում։ Ավարտել է Կիրսանովի (Տամբովի մարզ, Ռուսաստան) ավիատեխնիկական ուսումնարանը (1981)։ 1981-92-ին աշխատել է «Էրեբունի» օդանավակայանում։

1988- 92-ին Մի-8 ուղղաթիռի անձնակազմում մասնակցել է ՀՀ սահմանամերձ շրջանների և ԼՂ ինքնապաշտպանությանը։

Ընդհանոո թռիչքաժամը ԼՂ, Շահումյան և Գետաշեն կազմել է 1410 ժամ։

Զոհվել է հերթական մարտական առաջադրանքը կատարելիս։ Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։ Թաղված է նոր Հաճնում։

ԴԱՎԹՅԱՆ Ժոար Գևուգի (16.3.1960, Երևան - 1.8.1990, Լաչինի շրջան), բուտմեխանիկ։ Ավարտել է Տրոիցկի (Զելյաբինսկի մարզ. Ռուսաստան) ավիատեխնիկական ուսումնարանը (1980) և Կիևի ավիացիոն ինստիտուտը (1987)։ 1980- 90-ին աշխատել է «էրեբանի» օդանավակայանում։ 1988- 90-ին մասնակցել է ԼՂ ինքնապաշտպանութրանր։ Ընդհանուր թռիչքաժամը ԼՂ կազմել է 98 ժամ։

Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։ Զոհվել է