Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/682

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

1985-99-ին աշխատել է «էրեբունի», ապա՝ «Զվարթնոց» օդանավակայաններում։

1988- 92-ին ՅԱԿ-40 ինքնաթիռի անձնակազմում (2-րդ օդաչու) մասնակցել է ԼՂՀ ինքնապաշտպանությանը։ Շրջափակման ժամանակ. 1992-ի մարտին. Մ. Բալասանյանի հետ թռել է Ստեփանակերտ։

Ընդհանուր թռիչքաժամը ԼՂ կազմել է 150 ժամ։

Պարգևատրվել է ԼՂՀ «Արիության համար» մեդալով։

ՀԱԿՈԲՅԱՆ Ռորդիկ Կնյազի (12.9.1958.Հոկտեմբերյան (այժմ՝ Արմավիր՝ ՀՀ Արմավիրի մարզում) - 17.5.2001. զոհվել է ինքնաթիռի վթարից՝ Իրանի տարածքում (.բորտմեխանիկ։ Ավարտել է Տաիցկի (Ձելյաբինսկի մարզ. Ռուսաստան) քաղաքացիական ավիացիայի տեխնիկական ուսումնարանը (1979) և Մոսկվայի քաղաքացիական ավիացիայի ճարտարագիտական ինստիտուտը (1988)։ 1988-89-ին աշխատել է Լենինականի. 1989-ից՝ «էրեբունի» օդանավակայաններում։

1988-92-ին ՅԱԿ-40 ինքնաթիռի անձնակազմում մասնակցել է ԼՂ ինքնապաշտպանությանը։ Շուշիի ազատագրմանը նախորդող օրերին մարտական գոտում կատարել է 20-ից ավերի թռիչք։

Ընդհանուր թռիչքաժամը ԼՂ կազմել է 160 ժամ։

Պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական ծառայության համար» մեդալով։ Թաղված է Եռաբլոարւմ։

ՀԱԿՈԲՅԱՆ Մարգիս Մովսեսի (ծ. 6.7.1953. Կապան (ՀՀ Սյունիքի մապ)Լ օդաչու։ Ավարտել է Սասովոյի (Ռյազանի մապ. Ռուսաստան) քաղաքացիական ավիացիայի օդաչորական ուսումնարանը (1975)։ 1976-ից աշխատում է «էրեբունի» օդանավակայանում։

1988- 92-ին Ան-2 ինքնաթիռի, ապա Մի-8 ուղղաթիռի անձնակազմում (2-րդ օդաչու, ապա՝ հրամանատար) մասնակցել է ՀՀ սահմանամերձ շրջանների և ԼՂ ինքնապաշտպանությանը։

Ընդհանուր թռիչքաժամը ԼՂ. Շահումյան և Գետաշեն կազմել է 898 ժամ։

Պարգևատրվել է ԼՂՀ Շուշիի ազատագրման համար» մեդալով։

ՀԱԿՈԲՈՎ Վյաչեսլավ Վլադիմիրի (ծ. 28.1.

1952. Բաքու), օդաչու։ ՀՀ բանակի գնդապետ։ Ավարտել է Սասովոյի (Ռյազանի մապ. Ռուսաստան) օդաչորական ուսումնարանը (1973)։

1971- 82-ին աշխատել է Բաքվի ավիաջոկատում. 1982-90-ին՝ Օմսկի օդաչորական-տեխնիկական ուսումնարանում. 1990-92-ին՝ Հայաստանի քաղաքացիական ավիացիայի վարչությունում։ 1992-ից ծառայում է ՀՀ բանակում։

1988- 94-ին Մի-8 ուղղաթիռի անձնակազմում (հրամանատար) մասնակցել է ՀՀ սահմանների ինքնապաշտպանությանը։

ՀԱՄԲԱՐՁՈԻՄՅԱՆ Գևորգ Գավրոշի (ծ. 14.

9.1964. Երևան), բորտմեխանիկ։ Ավարտել է Վիբորգի (Լենինգրսպի մապ. Ռուսաստան) քաղաքացիական ավիացիայի տեխնիկական ուսումնարանը (1984) և Կիևի ավիացիայի ինստիտուտի Դոնի Ռոստովի մասնաճյուղը (1984)։ 1984-99ին աշխատել է «էրեբունի» օդանավակայանում։

1988- 92-ին ՅԱԿ-40 ինքնաթիռի անձնակազմում մասնակցել է ԼՂ ինքնապաշտպանությանը։ Շաշ1րի ազատագրմանը նախորդող օրերին մարտական գոտում կատարել է 12-ից ավերի թռիչք։ Ընդհանուր թռիչքաժամը ԼՂ կազմել է 100 ժավ։

ՀԱՄԲԱԲ9ՈԻՄՅԱՆ Սամվել Սիրակի (ծ. 15.

9.1950. Երևան). օդաչու-հրամանատար։ Ավարտել է Վոլչանսկի (Սվերդլովսկի մապ, Ռուսաստան) քաղաքացիական ավիացիայի օդաչորական ուսումնարանը (1974)։ 1974-78-ին աշխատել է Երևանի աէաակումբում։ 1978-2000ին՝ «էրեբունի», ապա՝ «Զվարթնոց» օդանավակայաններում։

1988-92-ից ՅԱԿ-40 ինքնաթիռի անձնակազմում (2-րդ օդաչու, ապա՝ հրամանատար) մասնակցել է ԼՂ ինքնապաշտպանությանը։ Շուշիի ազատագրման նախորդող օրերին մարտական գոտում կատարել է 17-ից ավերի թռիչք։

Ընդհանուր թռիչքաժամը ԼՂ կազմել է 230 ժամ։

Պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական ծառայության համար» մեդալով։

ՀԱՅԸԱՊԵՏՅԱՆ Տիգոսն Պապևի (ծ. 4.12. 1966. Երևան), բորտմեխանիկ։ Ավարտել է Կոստնի Կուտի (Սարատովի մապ, Ռուսաստան) քաղաքացիական ավիացիայի օդաչորական ուսումնարանը (1989) և բորտմեխանիկի վերապատրաստման դասընթացները (1992)։ 1986-88- ին ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ-ում։ 1989-ից աշխատում է «էրեբունի» օդանավակայանում։

1992-ին Մի-8 ուղղաթիռի անձնակազմում մասնակցել է ՀՀ սահմանամերձ շրջանների և ԼՂ ինքնապաշտպանությանը։