Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/684

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

նիկական ուսումնարանում (1983)։ 1981-97-ին աշխատել է «Երերունի» օդանավակայանում։

1988-92-ին Մի-8 ուղղաթիռի անձնակազմում մասնակցել է ՀՀ սահմանամերձ շրջանների և ԵՂ ինքնապաշտպանությանը։

Ընդհանուր թռիչքաժամը ԵՂ. Շահումյան և Գետաշեն կազմել է 2381 ժամ։ Ռազմական ուղղաթիռով կատարել է 2 մարտական թռիչք։

Պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 1 -ին աստիճանի շքանշանով։

ՂԱԶԱԸՅԱՆ Արշալույս Հայկազունի (ծ. 17.2. 1957, ք. Վալե (Վրաստանի Ախալցխայի շրջանվ, օդաչու-ղեկապետ։ ՀՀ բանակի փոխգնդապետ (1993)։ Ավարտել է Վորոշիլովգրաղի բարձրագույն զխխաական ավիացիոն ղեկապետների ուսումնարանը (1979)։ Եղել է Անդրկովկասյան զինվորական օկրուզի 151° զորամասի գնդի հրամանատարական կետերի մարտական ղեկավարման սպա, գնդի շտաբի պետ, հրամանատարական կետի պետ, բրիգադի հրամանատարական կետի ավագ խորհրդական՝ Եմենի Հանրապետությունում, այնուհետև հերթափոխի ավագ ղեկապետ Անդրկովկասի զինօկրոպի օդային երթևեկության ղեկավարման կենտրոնում։

1992- ից ծառայում է ՀՀ բանակում։ Եղել է օդային երթևեկության ղեկավարման կենտրոնի շտաբի, ավիացիայի վարչության շտաբի (1996-98), ավիացիայի վարչության օպերատիվ բաժնի պետ։ 1998-ից՝ Երևանի ռազմական ավիացիայի ինստիտուտի համազորային պատրաստականության և ռազմաօդային ուժերի մարտավարության ամբիոնի պետ։

Պարգևատրվել է ԽՍՀՄ «Կարմիր դաշի» շքանշանով (Աֆղանստանում ծառայության ընթացքում ցուցաբերած քաջության ու խիզախության համար)։

ՂԱԶԱԸՅԱՆ Գարեգին Մուշեղի (ծ. 27.11. 1950, Երևան), օդաչու։ Ավարտել է Կրասնի Կուտի (Սարատովի մարզ, Ռուսաստան) քաղաքացիական ավիացիայի օդաչորական ուսումնարանը (1971)։ 1971-73-ին աշխատել է Երևանի.

1973- 77-ին՝ Յակուտիայի Բաբաշայսկ քաղաքի քաղաքացիական ավիացիայի վարչություններում, 1977-2000-ին՝ «էրեբանի», ապա՝ «Զվարթնոց» օդանավակայաններում։

1991- 92-ին ՅԱԿ-40 ինքնաթիռի անձնակազմում (2-րդ օդաչու) մասնակցել է ՀՀ սահմանամերձ շրջանների և ԼՂ ինքնապաշտպանությանը։

Կ.Ա. ճապյան Մ.Ս. ճոսլուրյան

Ընդհանուր թռիչքաժամը ԼՂ, Շահումյան և Գետաշեն կազմել է 844 ժամ։

ՂԱԸԻԲՅԱՆ Գառնիկ Գուրգենի (ծ. 2.1.1962, ք. Մասիս (այժմ՝ ՀՀ Արարատի մարզում)), օդաչու։ Ավարտել է Բուզուռուսլանի (Օրենբուրգի մարզ, Ռուսաստան) քաղաքացիական ավիացիայի օդաչորական ուսումնարանը (1983)։ 1983-2000-ին աշխատել է «էրեբանի» օդանավակայանում։

1988-ին՝ Սպիտակի երկրաշարժի ժամանակ, մասնակցել է աղետի զոտու փրկարարական աշխատանքներին, 1989-92-ին ՅԱԿ-40 ինքնաթիռի անձնակազմում (2-րդ օդաչու)՝ ԼՂ ինքնապաշտպանությանը։ Շուշիի ազատագրմանը նախորդող օրերին մարտական գոտում կատարել է 60-ից ավելի թռիչք։ Ընդհանուր թռիչքաժամը ԸՂ կազմել է 248 ժամ։

Պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։

ՃԲԱԳՅԱՆ Կարապետ Արամի (ծ. 17.4.1943, Երևան), բուտմեխանիկ։ Ավարտել է Կրիվոյ Ռոզի (Ուկրաինա) քաղաքացիական ավիացիայի օդաչորական ուսումնարանի տեխնիկական բաժինը (1966), վերապատրաստվել Կիրովոգոսդի (Ուկրաինա) ավիացիայի տեխնիկական ուսումնարանում (1975)։ 1965-75-ին աշխատել է «էրեբանի» օդանավակայանում։

1988-ին՝ Սպիտակի երկրաշարժի ժամանակ, մասնակցել է աղետի զոտու փրկարարական աշխատանքներին. 1988-92-ին ՅԱԿ-40 ինքնաթիռի անձնակազմում՝ ԼՂ ինքնապաշտպանությանը։ Շուշիի ազատագրմանը նախորդող օրերին մարտական գոտում կատարել է 40-ից ավելի թռիչք։ Ընդհանուր թռիչքաժամը ԼՂ կազմել է 220 ժամ։

Պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական ծառայության համար» մեդալով։