Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/686

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

սահմանների և ԼՂՀ ինքնապաշտպանությանը։ Ընդհանուր թռիչքաժամը կազմել է 1200 ժամ։ Կատարել է 30 մարտական թռիչք։

Պարգևատրվել է «Մարտական ծառայության համար» մեդալով։

ՄԵԼԻՔՅԱՆ Մելիք Լեոնիդի (ծ. 16.9.1964. Երևան), ճարտարագետ, 1-ին կապի օդաչու։ ՀՀ բանակի գնդապետ։ Ավարտել է Արմավիրի (Ռուսաստան) Պ. Կուտախովի անվան ռազմական ավիացիայի բարձրագույն օդաչորական ուսումնարանը (1985)։ 1985-91-ին աշխատել է նույն ուսումնարանում՝ որպես օդաչու-հրահանգիչ։

1990- ից ծառայում է ՀՀ բանակում։ Եղել է ուղղաթիռային ավիաէսկադրիլիայի օղակի հրամանատար. առանձին ավիաէսկադրիլիայի հրամանատարի տեղակալ, ՀՀ ՊՆ ավիացիայի վարչության մարտավարական և մեթոդական պատրաստության ծառայության պետ, ավիացիայի վարչության մարտական պատրաստության բաժնի ուսումնական ավիացիոն կենտրոնի պետի, Ի1° զորամասի հրամանատարի տեղակալ, ավիացիայի վարչության պարաշյուտադեսանտային և րինտրողափրկարարական ծառայության պետ, Ի1° զորամասի հրամանատարի տեղակալ, ավիացիայի վարչության պետի տեղակալ, 14° զորամասի հրամանատար (2002-ից)։ Գուծուն մասնակցություն է ունեցել պարաշյուտադեսանտային և րինտրողափրկարարական ծառայության կազմակերպման աշխատանքներին։ Ընդհանուր թռիչքաժամը կազմել է 1600 ժամ։ Կատարել է 226 պարաշյուտային թռիչք։

Պարգևատրվել է ՊՆ «Մարշալ Բաղրամյան100» մեդալով։

ՄԵԼՔՈՆՅԱՆ Անդրանիկ Մարտիկի (ծ. 24.4. 1970, ք. Ալավերդի), օդաչու։ ՀՀ բանակի մայու։ Ավարտել է Կիրովի (Կիրովի մարզ, Ռուսաստան) ավիացիոն տեխնիկական ուսումնարանը

(1990) ։ 1990-92-ին ծառայել է ԽՍՀՄ ԶՈԽ ում, 1992-ից՝ ՀՀ բանակում։

1991- 94-ին Մի-8 ուղղաթիռի անձնակազմում (էսկադրիլիայի հրամանատարի տեղակալ) մասնակցել է ՀՀ սահմանների ինքնապաշտպանությանը։ Ընդհանրա թռիչքաժամը կազմել է 1800 ժամ։ Կատարել է 250-ից ավելի մարտական թռիչք։ 1992- Պարգևատրվել է ՀՀ «Մարտական ծառայության համար» մեդալով։

ՄԵՀՐԱԲՅԱՆ Ռաֆիկ Մաթերաի (ծ. 92.1961, գ. Տափերական (այժմ՝ ՀՀ Արարատի մարզում)), օդաչու-հրամանատար։ Ավարտել է Կրեմենչուզի (Ուկրաինա) քաղաքացիական ավիացիայի օդաչորական ուսումնարանը (1982)։ 1982-2000-ին աշխատել է «էրեբունի» օդանավակայանում։

1988-ին՝ Սպիտակի երկրաշարժի ժամանակ, մասնակցել է աղետի զոտու վՄկարարական աշխատանքներին. 1989-92-ին Մի-8 ուղղաթիռի անձնակազմում (2-րդ օդաչու)՝ ՀՀ սահմանամերձ շրջանների և ԼՂ ինքնապաշտպանությանը։

Ընդհանուր թռիչքաժամը ԼՂ, Շահումյան և Գետաշեն կազմել է 2161 ժամ։ Ռազմական ոսլղաթիռներով կատարել է 4 մարտական թռիչք։

Պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 1ին աստիճանի շքանշանով, ԼՂՀ «Արիության համար» և ՀՀ «Արիություն» մեդալներով։

ՄԻՆԱՍՅԱՆժուրսՎահանի (183.1935, գ.Այնթապ (այժմ՝ ՀՀ Արարատի մարզում) - 14.6.1991, զոհվել է ՀՀ սահմանամերձ գոտում), բուտմեխանիկ։ Ավարտել է Եզուևսկի (Մոսկվայի մարզ, Ռուսաստան) ավիատեխնիկական ուսումնարանը (1970)։ 1970-ին կատարելագործվել է Կիրովաբադի. 1983-ին՝ Կրեմենչուզի (Ուկրաինա) վերապատրաստման դասընթացներում։ 1958-74-ին աշխատել է «էրեբունի» օդանավակայանում։

1988-ին՝ Սպիտակի երկրաշարժի ժամանակ, մասնակցել է աղետի զոտու փրկարարական աշխատանքներին, 1989-91-ին Մի-8 ուղղաթիռի անձնակազմում՝ ՀՀ սահմանամերձ շրջանների և ԼՂ ինքնապաշտպանությանը։

Ընդհանուր թռիչքաժամը ԼՂ, Շահումյան և Գետաշեն կազմել է 1696 ժամ։

Հետմահու պարգևատրվել է-ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։ Զոհվել է հերթական մարտական առաջադրանքը կատարելիս։ Թաղված է Այնթապում։

ՄԻՔԱՅԵԼՅԱՆ Իրաիֆ (Արթուր) Ռաֆայելի )24.8.1963. Կիրովաբադ - 17.3.1993, Գյուլիստան գյուղի մոտակայքում (ԼՂՀ Շահումյանի շրջան)), բուտմեխանիկ։ Ավարտել է Վիբուգի (Լենինգրադի մարզ, Ռուսաստան) ավիատեխնիկական ուսումնարանը (1985)։ 1988-91-ին աշխատել է «էրեբունի» օդանավակայանում։

1988- 92-ին Մի-8 ուղղաթիռի անձնակազմում մասնակցել է ՀՀ սահմանամերձ շրջանների և ԼՂ ինքնապաշտպանությանը։

Ընդհանուր թռիչքաժամը ԼՂ, Շահումյան և Գետաշեն կազմել է 651 ժամ։ Ռազմական ուղղաթիռներով կատարել է 5 մարտական թռիչք։