Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/695

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

երևանաբնակ ԱՄցախցիների հայրենակցական միությունների («Դիզակ», «ՇահումյանԳետաշեն» են) ստեղծած կամավորական ջոկատների սպառազինության և գործուղման, պատերազմական շրջաններից 200 երեխաների ՀՀ տեղափոխման ու տեղավորման աշխատանքները։ Արցախ է առաքել մեծ քանակի սննդամթերք, վառելանյութ։ Զինադադարից հետո Ասկերանում հիմնել է շինտրեստ և վերականգնել ռմբահարված բնակելի շենքեր, դպրոցներ, բուժկետեր են։ 1997-ին Լեհաստանում հիմնադրել է աղետի գոտուց, Սումգայիթից և Ադրբեջանի հայաբնակ այլ շրջաններից Լեհաստանում ապաստանած հայկական համայնքների միացյալ ընկերակցություն և մինչև

1998- ը զբաղվել նրանց աշխատանքի տեղավորման և հայրենիք վերադարձնելու խնդխնեավ։ «ՕԱԱԿ», « Կ ո լ ց ո », խորհրդային իշխանությունների կողմից հայ ժողովոլի դեմ իարկանացված պատժիչ-ահաբեկչական գործողության պայմանական անվանումը։ Նպատակն էր Հայաստանին պարտադրել միանալու միութենական նոր պայմանազրին, իսկ հայ ժողովոլին ահաբեկելով ստիպել հրաժարդելու անկախության համար մղվող պայքարից։ Գործողությունն իրականացրել են ԽԱՀՄ ԶԲՒ և ՆԳՆ ներքին զուքերի ստորաբաժանումները, Ադրբեջանի ՆԳՆ ՄՀՆՋ-ականները՝ 1991-ի ապրիլ-օզոստոս ամիսներին։ Ապրիլի 30-ից մայիսի 8-ը ավերել են Հյուսիսային Արցախի Գետաշեն և Մարտունաշեն գյուղերը, տեղահանել շուրջ 3,5 հզ. բնակիչների, մայիսի 1316-ը տեղահանել են Հադրութի շրջանի Ջոսբերդ, Քարինգ, Առաքյուլ, Բանաձոր, Կարմրաքար, Արաալանջ, Արեշատ, Քարազլուխ, Մյուլքադարա, Պետրոսաշեն, Ծամձու, Ցու, Խանձաձոր, Շուշիի շրջանի Մեծշեն, Եղցահող, Ծաղկաձոր,Հինշեն գյուղերի բնակիչներին։ Հարձակվել են ՀՀ սահմանամերձ շրջանների գյուղերի վրա (տես Ոսկեպարի եղեռնագործության): Տեղահանումից մի քանի օր առաջ, որպես կանոն, բնակավայրերը շրջապատել են ԽԱՀՄ ՆԳՆ ներքին զուքերի և ԶՈՒ տարբեր (այդ թվում զրահատեխնիկայի և օդուժի) ստորաբաժանումները, իսկ ՄՀՆՋ-ականները ներխուժել են և ավերել բնակավայրերը, կողոպտել, բռնաբարել են կանանց, սպանել և տեղահանել բնակիչներին։ Հուլիսի 6-ից օզոստոսի 19-ը իրականացրել են Շահումյանի շրջանի էրքեջ, Բուզլուխ, Մանաշիդ գյուղերի հայաթափումը։ Շրջափակել են Մարտակերտի շրջանի Հաթերք և Վերին Հոռաթաղ գյուղերը, որոնք միայն Արտակարգ դրության պետական կոմիտեի պարտությունից հետո են փրկվել ավերումից ու տեղահանումից։

Գրկ. Մկրտչյան Ա., Ի՞նչ է տեղի ունեցել Հադրաթամ, Ե., 1992։ Ղ ար աճա նյ ա ն Կ., Հյուսիսային Արցախ. գոյության պայքար, գիրք, Բ, Ե., 1993։ Սողոմոնյան Ն., «Կուցո». մարդորսություն, Ա և Բ մասեր. Ս. 1994, 1995։ Հարությունյան Մ., Արցախյան պատերազմի սկիզբը և Շուշիի ազատագուրմը, Ե., 2000։ Ոօոռոո Բ., Ւհրօօէ ուրրբբօբս, Տ., 1992 ձ բ չ ու ւօոար 8., ՇօՇհտսա տ Ասրօբււօս թոբսօսճէ՝, ո. IV, Տ., 1994 /Հոոօբտօզսո ոոշէ/ւշաա սբտրոոշաճ շշտ Ւ11(ՃՕ ս ոբատրաօսլար բռսօրւօտ (օոբքճե-սսաե 1991), շօօո. Տքբասատտօ Շ., 8., 1995 Իէքտս-առտո<13(ւբուր յ\., Տօշաատ ոբոօոչռստաա ձՅՔթՇօճցյատօ ոբօռատ տաբոօրօ »օշտյրտորա Ւէօբօբոօ-ճօքաՏէռշճՕԱ ԲՑՇՈՀՃՏԱՃԱ, Տ., 1997.

Մ. Հարությունյան

ՕՊԵՐԱՑԻԱ, ռազմագործողություն, ռազմական, օպերատիվ կամ ռազմավարական խնդիրներ լուծելու համար ԶՈՒ մեկ կամ մի քանի տեսակների օպերատիվ միավորումների միասնական մտահղացմամբ և պլանով իրականացված, նպատակով, ժամանակով և տեղով փոխկապակցված ու համաձայնեցված հարվածների, մարտերի, ճակատամարտերի ամբողջությունը։ ժամանակակից Օ-ները լինում են ցամաքային, ծովային, օդային, օդադեսանտային և հակադեսանտային։ Ըստ նպատակի՝ կարող են լինել հարձակողական կամ պաշտպանական, ըստ իրականացման ժամանակի՝ միաժամանակյա կամ հաջորդական, ըստ իրականացնող զուքերի կազմի՝ ռազմավարական, ռազմաճակատային, նավատումի, բանակային Օ-ներ։ Օ-ի խնդիրներն ու բովանդակությունը պայմանավորված են պատերազմող կողմերի ռազմաքաղաքական նպատակներով, մասնակից ուժերի կազմով են։ Հարձակողական Օ-ի բնորոշ ցուցանիշներն են նրա խոլությունը, տևողությունը, հարձակման շերտի լայնությունը, զուքերի տեղաշարժման արազությունը, պաշտպանական Օ-ի դեպքում՝ շերտի լայնությունը, պաշտպանական դասավորության խոլությունը և տևականությունը։ Օ-ի նախապատրաստումն ու իրականացումը ռազմավարական և օպերատիվ արվեստի խնդիրներ են։

Ղարաբաղյան պատերազմի ծավալուն Օ-ներից են Շուշիի ազատագրումը, Ստեփանակերտը շրջապատող կրակակետերի ճնշումը, Լաչինի («Մարդասիրական միջանցք») և հարակից տարածփ, Ղաջափ, Աղդամի, Ֆիզուլիի,