Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/701

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

1994- ին Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա Արցախյան գոյամարտում զոհված ազատամարտիկների հիշատակին նվիրված ոյատարազի ժամանակ ասել է. «Օրհնություն մեր օրերի ազատագրական պայքարի ճանապարհին զոհված հայորդիներին, որոնք նախընտրեցին ազատ մեռնել, քան ստրուկ ապրել։ Նոոնք անմահացան «իմացյալ մահով»։ Մեր սրտագին աղոթքն է, որ բարին Աստված քաղցրությամբ ընդունի նրանց արդար հոգիները հավերժական կյանքի բարձունքներում և զորավիգ մնա մեր ազգի բոլոր քաջարի զավակներին, որպեսզի նրանք հավատարիմ իրենց զոհված եղբայրների ուխտին, շարունակեն ազատության սրբազան պայքարը՝ իրականացում հայրենանվեր իդեալների։

Դեռևս 1988-ի փետրվարյան իրադարձությունների հորձանոտում ծնված ինքնապաշտպանության գաղափարը զարգացող իրադարձությունների ճնշմամբ աստիճանաբար դարձել է առարկայական անհրաժեշտություն։ Ղարաբաղյան շարժման սկզբնափուլում Հայաստանում և Արցախում ընկերային, թաղային սկզբունքով տարերայնորեն կազմավորվեցին առաջին կամավորական և աշխարհազորային ինքնապաշտպանական ջոկատները, որոնցում ընդգրկվում էին 14 տարեկանից մինչև հիսունն անց տղամարդիկ, առանձին դեպքերում՝ նաև կանայք։ Արցախի կամավորականների համար բեկումնային հանդիսացավ այն, որ նրանց շարքերը համալրվեցին Սասանի, Մուշի, Կալինի, Մուսա լեռան, Վանի հերոսական պաշտպանության մասնակիցների այսօրվա ժառանգները, ովքեր իրենց մարտական ոգին միախառնեցին արցախյանին՝ հեղաշրջելով ազատամարտիկի ոգին, նորովի իմաստավորեցին նրանց պայքարը։ ժամանակի և իրականության պարտադրանքով զինվորական համազգեստ հագած հազարավոր հայորդիներ առնականացան Ղարաբաղյան շարժման ալիքի վրա, հասունացան՝ ինքնապաշտպանական և ազատագրական մարտերում։ Եվ կռվեցին «Գիտակցված մահն անմահություն է» երդումը շուրթերին։

Հաղթանակը նվաճվեց ազատամարտիկների կամքի, համառության, գոյատևելու, ապրելու աննահանջ ցանկության, տանջանքների ու ընդվզումների գնով։ Բոլոր ապրողներիս սրբազան պարտքն է յուրաքանչյուր զոհվածի ընդունել իբրե հեասի։

Պատերազմում զոհվեցին շուրջ 6500 ազատամարտիկ։ Նրանցից 6-ն արժանացան Հայաստանի Ազգային հերոսի, 4-ը՝ «Արցախի հեասի» կոչումների, ՀՀ 1-ին աստիճանի «Մարտական խաչ» շքանշանով պարգևատրվել են 34, 2-րդ աստիճանով՝ 39, ԼՂՀ 1-ին աստիճանով՝ 73,2-րդ աստիճանով՝ 326, ՀՀ «Արիության», ԼՂՀ «Արիության համար», «Շուշիի ազատագրման համար» և այլ մեդալներով շուրջ 4500 ազատամարտիկ։ ՀՀ և ԼՂՀ Եռաբլուվր մուտքը

գրեթե բոլոր բնակավայրերում տեղադրված են նրանց հիշատակը հավերժացնող հուշարձաններ, խաչքարեր, տապանաքարեր, կառուցվել հաշահամալիրներ։ Նրանց անուններով կոչվել են դպրոցներ, դասարաններ, փողոցներ, նկարահանվել ֆիլմեր, գրվել գրքեր, ստեղծվել երգեր։ Ստորև տրվող ցուցակում ներկայացված են Արցախում և ՀՀ տարբեր շրջաններում զոհվածները՝ 19881994-ի մայիսը ընկած ժամանակահատվածում։