Այս էջը հաստատված է
Եվ այս ուղու, հաշտարար ձայնը դատապարտելով նեղ կրոնական պառակտումները, հեռու նախանձը, դավանական ատելության ոգին, բախտի չարանենգ ոխերը մի համբույրով ցրվելով ու հերքելով հայտարարում է, որ եղբայրությունը վեր է կրոնական դավանություններից, և աստղերի տակ նրանից սիրուն ոչ մի բան չկա։
Այնինչ արդեն հնչում էր Ռ. Պատկանյանի (Գ. Քաթիպայի) քաղաքացիական քնարի ձայնը. իսկ նրանից առաջ թափառական Մ. Թաղիադյանը վաղուց արդեն մրմնջում էր,
- Տէ՜ր, կեցո՛ զհայս
- Եվ արա զնոսա պայծառս…
Եվ Հնդկաստան, Տաճկաստան, Պարսկաստան― երկրե-երկիր տարուբերելով ու դեգերելով աղաղակում էր լուսավորություն, կրթություն…
Ահա այս մարդկանց և նրանց գործերի վրա ես կփորձեմ մի թեթև հայացք ձգել։