Էջ:Յըլդըզ 11.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է



— Դուք էդ կըսես, իմ գլխուս վրայեն թռա՜վ…— բոլորովին հավատացած և անկեղծորեն փչում էր մի չորրորդը։

Կային մարդիկ, քաղաքի ամենադատարկապորտները, որոնց ֆեսը միշտ ծուռ է և որոնք ժաքեթի միայն մի թևը հագած են ման գալիս, այդ միևնույն տեսակի փչոցները, ավելի գունավորված և առասպելական, պատմում էին հենց իրեն՝ Արմենակին։

— Քուզում Արմենակ, դուն վրան ես, չես տեսնար, սոխախին վերևը էն աղքատ Մարտիրոսին տունը կա յա, էդ տեղը եբոր հասար, Յըլդըզը չոլրվավ[1], ոտքերը դրեց տեների վրա ու՝ յալլա՜…

— Աճայի՞բ[2]․․․— զարմանում էր Արմենակը։

Եվ որպեսզի սառը ջուր լցրած չլինի ձիու համբավի վրա, ինքն էլ մի քիչ հափշտակված հեքիաթային զրույցներից, ասում էր․

— Եբոր կը քշիմ, աչքիս վրա կարծես բուլուդ կիջնա, հեչ բան չեմ տեսնար։

Եվ բոլորն հավատում էին, որովհետև նախ և առաջ հավատացել էին իրենց իսկ ստերին։

Քաղաքի բոլոր մարդկանց այրում էր մի ցանկություն՝ մոտենալ Յըլդըզին և շոշափել նրան, գեթ շատ մոտիկից զգալ նրա շունչը։

Ոչ մի մարդու համար, սակայն, այդ ցանկությունը չիրականացավ, որովհետև անկարելի էր, որ Յըլդըզը բացի Արմենակից որևէ մեկին թույլ տար իրեն մոտենալու։ Հենց որ մեկը փորձում էր այդ՝ Յըլդըզը կատաղում էր, վրնջում և ծառս լինում։ Ինքը՝ Արմենակը շատ ջանաց, որ նրան ընտելացնի տան անդամների հետ, չկարողացավ, միայն այն օրերը, երբ Արմենակը տանը չէր լինում և գարի տալու ժամն էր լինում, Հաջիխասը մի ձեռին գարի, մյուսին՝ շաքար, մոտենում էր, շաքարը տալիս, գարին թափում մսուրի մեջ և փախչում։

— Շատ աղե՜կ,— ասում էր Ուստա Օվանեսը,— էս ինտո՞ր եղավ, որ քեզ թողուց մոտը։

  1. դառնալ
  2. աճայիբ― մի՞թե