Էջ:Քրիստոնյա Հայաստան Հանրագիտարան (Christian Armenia Encyclopedia).pdf/985

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

տականությունից և պայքարում էին օտար նվաճողների դեմ: XI–XII դդ. հայ Վ. թևակոխել է մի նոր շրջան, որը բնութագրելի է §ժողովրդական¦ տիպի հուշարձանների տարածումով, Վ-ների գործնական-կիրառական նշանակության ընդլայնումով: §Ժողովրդականացման¦ միտումը իր արտահայտությունն է գտել նաև Գրիգոր Խլաթեցու (Ծերենցի) Հայսմավուրքի խմբագրության մեջ: Պարզ լեզվով գրված այդ Վ-ները նպատակամիտված էին հավատարմության և հաստատակամության օրինակ ծառայել գոյության անողոք կռվի մեջ գտնվող հայ քրիստոնյային: XI–XV դդ. Վ-ների հերոսները, կերպարային առումով, §մանրացել¦ են. հակամարտության հիմքում այժմ ընկած են առօրյա, կենցաղային դեպքերըª քրիստոնյայի բռնի ամուսնության փորձ մահմեդ. կնոջ հետ (Խոսրով Գանձակեցի), քրիստոնյայի կողմից պարտքը վճարելու անկարողություն (Թեոդորոս Կեսարացի, Ամենավագ Դերջանցի), մահմեդ. տիրակալի սանձարձակ վերաբերմունք հայ կնոջ հանդեպ և վերջինիս վկայությունª հանուն հավատի և պատվի պաշտպանության (Թամար Մոկացի), դավանափոխ անելու փորձª վկայի նկատմամբ ևն: XVI–XVIII դդ. վկայաբան. գրականությունը դեռևս շարունակել է գոյատևել: Վ-ները մեծ տեղ են գրավել Զաքարիա Քանաքեռցու և Առաքել Դավրիժեցու երկերում, սակայն արդեն պատմ. պատումների տեսքով: Տես նաև Նոր վկաներ հոդվածը:

ՎԿԱՅԱՐԱՆ

Գրկ. Տ ե ր - Դ ա վ թյ ա ն Ք., XI–XV դդ. հայ վարքագրությունը, Ե., 1980: Ն ո ւ յ ն ի, Վկայաբանություն և վարք, տես §Հայ միջնադարյան գրականության ժանրեր¦ գրքում, Ե., 1984: Գ ա լ ո ւ ս տյ ա ն Շ., Հայազգի սուրբեր, Ե., 1997: կ Տ ս ÿ Ս Տ Չ Ո հ. Թ., ԹՌջՈվՑՌռրՍՌպ սպչպվՊօ, խ., 1972; հՉÿՑօպ ՈՐՎÿվրՍՏռ ՓպՐՍՉՌ, Սվ. I, ԾցփպվՌՍՌ, հՉ. նփՎՌՈՊջՌվ, 1996. Քնարիկ Տեր-Դավթյան

ՎԿԱՅԱՐԱՆ, ս. վկաների նահատակման, թաղման տեղում կամ մասունքների վրա կառուցված շինություն: Հայաստանում առաջին Վ-ները, ըստ Ագաթանգեղոսի, կառուցել է Գրիգոր Ա Լուսավորիչը Վաղարշապատում, Հռիփսիմյանց կույսերի նահատակման վայրումª այնտեղ ամփոփելով սուրբերի աճյունները: Առաջին Վ-ները կիսագետնափոր, թաղածածկ, արլ-ից արմ. ձգված դամբարաններ

984

էին, որոնց վրա եկեղեցիներ են կառուցվել (Էջմիածնի Ս. Հռիփսիմե վանք, Էջմիածնի Ս. Գայանե վանք, Ամարասի վանք ևն): V դարից կառուցվել են բավական խոշոր չափերի Վ-ներª ինչպեսª բազիլիկ (օր., Երերույքի Ս. Կարապետ վկայարան), այնպես էլ գմբեթավոր (օր., Տեկորի Ս. Երրորդություն վանքի Ս. Սարգիս Վ.) հորինվածքով: Գրկ. Ա գ ա թ ա ն գ ե ղ ո ս, Հայոց պատմություն, Ե., 1983: Մուրադ Հասրաթյան

ՎՌԱՄՇԱՊՈՒՀ, Վ ա ղ ա ր շ Գ (ծ. թ. անհտ – 414), Հայոց Արշակունի թագավոր 389-ից: Հաջորդել է եղբորըª Խոսրով Գ-ին, որին Պարսից արքունիքը գահազրկել և բանտարկել էր Անհուշ բերդումª Մեծ Հայքը վերամիավորելու և ինքնուրույն քաղաքականություն վարելու մեղադրանքով: Հետևելով Հռոմ. կայսրության օրինակինª Սասանյան Պարսկաստանը նույնպես փորձել է իր ազդեցության ոլորտում գտնվող Արլ. Հայաստանում վերացնել Արշակունյաց թագավորությունը: Սակայն հանդիպելով հայ ազնվականության հուժկու դիմադրությանըª Պարսից արքա Վռամ կամ Վահրամ IV Կրմանը (388–399) հարկադրված Մեծ Հայքի թագավոր է ճանաչել Խոսրով Գ-ի կրտսեր եղբայր Վաղարշին, որի §հավատարմությունը շահելու¦ սնոտի հավատովª նրան տվել է §Վռամշապուհ¦ անունը (իր և հորª Շապուհ IV-ի անուններով): Վ. բարեկամ. և շահավետ հարաբերություններ է հաստատել թե° Սասանյան Իրանի և թե° Հռոմ. կայսրության արքունիքների հետ, վարել խաղաղ և ողջամիտ քաղաքականություն: Վ-ի հոգածությանբ Հայոց կաթողիկոս. աթոռին վերահաստատվել է Սահակ Ա Պարթևը, իսկ նրա տեղապահ ընտրվել Մեսրոպ Մաշտոցը: Կառավարման նվիրապետ. համակարգումª §Գահնամակում¦, Վ. նորովի է կարգավորել և Պարսից արքունիքի միջոցով վավերացրել հայ նախարար. տոհմերի տեղերն ու պաշտոնները: Սահակ Ա Պարթևի խնդրանքով Մամիկոնյան տոհմին հատկացրել է պատվավոր 5րդ §գահը¦, իսկ նրա փեսա Համազասպ Մամիկոնյանին կարգել Հայոց սպարապետ: 398ին Հայոց թագավորը մեկնել է Միջագետք և իր հեղինակավոր միջնորդությամբ կանխել պարսկա-բյուզ. թշնամանքն ու զորաբախումները: Վ. նախքան Սահակ Ա Պարթևի և Մեսրոպ Մաշտոցիª հայոց նոր գրերի ստեղծմանն աջակ-