Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/26

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ա՜խ, երանի գարուն լինի
Տարին բոլոր ժամանակ։

Տես թե ինչպե՜ս փթըթել են
Ծառ ու ծաղիկ, կանաչ խոտ,
Տես թե ինչպես տարածվել է
Ամենայն տեղ անուշ հոտ։

Քեզ են գովում թռչնիկները
Իրանց քաղցր դայլայլով,
Հովիվը իր մեղմ սրինգով.
Հոտաղն անուշ հոլոլով։

Չէ՛, արև ջան, էլ չըգնաս,
էլ չըթողինս մեզ կարոտ,
Գնա քնի՛ր գիշերները.
Առավոտը եկ մեզ մոտ։

1884

ԳԱՐՈԻՆՔԻ ՀԱՂԹՈԻԹՅՈԻՆԸ

Ծիծեռնակը համբավ բերավ նոր գարունքից,
Թե՝ ահա նա մոտենում է մեզ դաշտերից.

Այս համբավը երբ որ լսեց ծեր ձմեռը,
Փընթփընթալով քաշվեց գնաց ցուրտ լեռները.

Բայց գարունը գնաց հասավ հետևիցը
Եվ դուրս հանեց ձյունով պատած լեռներիցը.

Ձեռք ու ոտքը պինդ շղթայով լավ կապոտեց,
Մասիս լեոան սառնարանի բանտը ձըգեց.

Բայց ափսոս որ այս պատիժը շատ թեթև էր,
Որովհետև միայն ութ ամիս պիտի տևեր։