Էջ:Metsapativ murackanner.djvu/16

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

քայլերն փութացնելով՝ տասը քայլ հեռավորությամբ մոտեցավ անոր։ Խեղճին շունչը կտրած ըլլալով՝ անգամ մ’ալ կրցավ պոռալ.

— Մա՛նուկ աղա։

Դարձյալ պատասխան չառավ և ստիպվեցավ քիչ մ’ալ քալելով Մանուկ աղային հագուստի ծայրեն քաշելու։

— Թող տուր, կնի՛կ,— ըսավ Մանուկ աղան՝ առանց ետևը նայելու։

— Բան մը պիտի ըսեմ։

— Մտիկ ընելու ժամանակ չունիմ․ ըսածներդ արդեն չեմ կրնար միտքս բռնել, հիմա ելեր, ուրիշ բաներ ալ պիտի ըսես․․․

— Դայակին տունը պիտի հարցունեի․․․

Դայակ բառը լսելուն պես արթնցավ Մանուկ աղան և ետևը տիրացու Մարտիրոսին աղջիկն տեսնելով՝

— Աղավնի, դո՞ւն էիր ետևես վազողը,— հարցուց անոր։

— Ա․․․յո․․․ես․․․ — պատասխանեց Աղավնին, որ հևալեն ա՛լ չէր կարող խոսել։

— Մայրդ ի՞նչպես է։

Աղավնին կը հևար։

— Չըսե՞ս, մայրդ ի՞նչպես է․․․ դժբախտությո՞ւն մը պատահեցավ։

Աղավնիին բոլոր պատասխանը հևալ էր․․․

— Հետաքրքրութենես պիտի ճա՛թիմ[1]․․․ չըսե՞ս, աղջիկ, հևալու ժամանա՞կ է հիմա, մայրդ ի՞նչպես եղավ։

— Մայ․․․րի․․․կս․․․ ա․․․ղեկ է, բայց․․․տը․․․ղան․․․ ծիծ չը․․․բռ․․․ներ․․․կոր․․․ դա․․․յա․․․կը․․․պի․․․տի․․․

— Շատ լավ, շատ լավ, աղջիկս, դուն տուն գնա, դայակն ես կը ղրկեմ։

Աղավնին բաժնվեցավ Մանուկ աղայեն, որ ճամփան փոխեց դայակին տունը փնտրելու համար։

Չուզելով մեր ընթերցողին ձանձրույթ պատճառել՝ կը թողունք Մանուկ աղան, որ ամեն քայլափոխին բարեկամի մը կը հանդիպեր և անոր կծանուցա­ներ կամ թաղականին ընտրությունը կամ տիրացու Մարտիրոսին կնկան մանչ զավակ մը բերելն կամ Աբիսողոմ աղային գալը։ Դառնանք հիմա Աբիսողոմ աղային։


Գ

Բավական երկար տարիներե ի վեր սովորություն եղած է, որ շատերը ուսում առնելու համար Ֆրանսա կամ Գերմանիա երթալեն ետքը մայրաքաղաքս կուգան կին առնելու համար, և ընթերցողն ալ գիտե արդեն, որ Աբիսողոմ


  1. Տրաքվել, պայթել։