Էջ:Nikolai Gogol, Taras Bulba (Նիկոլայ Գոգոլ, Տարաս Բուլբա).djvu/85

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վրա և վիրակապի համար պատառոտեց թաշկինակները և սպանած թշնամու թանկագին զգեստները։ Իսկ մյուսները, որոնք ավելի թարմ ուժերով էին, սկսեցին դիակները հավաքել և նրանց վերջին հրաժեշտ տալ։ Թրադաշույններով և նիզակներով փորեցին գերեզմանները, գդակներով ու փեշերով դուրս թափեցին հողը, պատվով իջեցրին կոզակների մարմինները և ծածկեցին նրանց թարմ հողով, որպեսզի ագռավները և գիշատիչ արծիվները չկարողանան կտցահարել նրանց աչքերը։ Իսկ լեհացիների մարմինները տասնյակներով մի կերպ կապոտեցին վայրի ձիերի պոչերից, բաց թողին ողջ դաշտով, և դեռ երկար ժամանակ քշում էին ձիերը և հարվածում նրանց կողերին։ Ամեհի ձիերը թռչում էին ակոսների և թմբերի վրայով, դերբուկների և ձորակների վրայով և գետնին էին զարկում արյունով և փոշով պատած լեհացիների դիակները։

Հետո բոլոր կուրենները շրջան կազմեցին ընթրելու և երկար ժամանակ խոսեցին եղածի և քաջագործության մասին, որ բաժին էր ընկել յուրաքանչյուրին, քաջագործություններ, որոնց մասին հավիտյան պատմելու են նորեկներին և որդոց որդի։ Երկար ժամանակ քուն չեղան նրանք։ Ւսկ ամենքից երկար նստեց ծերունի Տարասը, միշտ մտածելով, թե ի՞նչ էր նշանակում այն, որ Անդրին չերևաց թշնամու մարտիկների մեջ։ Հուդան խղճի խա՞յթ է զգացել, յուրայինների դեմ ելնելու, գուցե ջհուդը խաբել է, և նա ուղղակի գերի՞ է ընկել։ Բայց այդ մտածելով, նա հիշեց, որ Անդրիի սիրտը շատ էր հակված դեպի կանանց խոսքերը, վիշտ զգաց և իր հոգու խորքում անդրդվելի երդվեց լեհ աղջկա դեմ, որը հրապուրել էր իր որդուն։ Եվ կկատարեր նա իր երդումը, չէր խնայի նրա գեղեցկությանը, նրա թանձր ու փարթամ ծամերից բռնած դուրս կքաշեր և իր հետևից քարշ կտար ամբողջ դաշտով, բոլոր կոզակների առաջ։ Գետնին կզարկվեին, կարյունոտվեին և փոշով կպատվեին նրա չքնաղ կուրծքը և ուսերը, որոնց փայլը հավասար էր լեռնային բարձունքների չհալչող ձյուներին։ Նա կտոր-կտոր կաներ աղջկա շքեղ ու չքնաղ մարմինը։ Բայց Բուլբան տեղյակ չէր, թե վաղն աստված ինչ է պահել մարդու համար, և հետզհետե քունը կոխեց և վերջապես քնեց։ Իսկ կոզակները դեռ շարունակում, էին