Թեգուզ քու քաշը մարքրիտ տան

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Թեգուզ քու քաշը մարքրիտ տան

Սայաթ-Նովա


Թեգուզ քու քաշը մարքրիտ տան


Էս ղափիան չորս լեզվով է՝ վրացերեն, պարսկերեն, թաթարերեն է ադրբեջաներեն, հայերեն. Արութինի ասած է.

էս ի՞նչ Էլավ ինձ հիդ, տե՛ս, ի՞նչ իմ արի,
Դե վիզըդ ծուո. գնա, տանեն դուս արած,
Խիլքըս տանուլ տըված լիղնուրթ իմ դառի,
Գըժված ման իմ գալի, բանեն դուս արած։

Քաղցր թութըս դառը լիղի շինեցի.
Յիս մի միխկ իմ արի՝ նշտար քաշեցի,
Իմ էն արթար կաթիս արուն խառնեցի.
Բաս էնդու համա իմ նանեն դուս արած։

Յիս բլբուլ իմ, վարթըս փակից ալալը.
Տե՛ս ի՞նչ արից հուրիզադա ջալալը
Կորցրիլ իմ ջավահիրը ու լալը,
Մա՚դան չունիս, Բադեշխանեն դուս արած։

Հա լաց էլա, վա՛յ կանչիցի անհաշիվ,
էլ ի՞նչ օքուտ, ջան տուր, կինքըդ հա՜ մաշի,
էս իմ դարդից թոխ վուր օչ օվ չը քաշի,
Օչ օվ չըլի սիրեկանեն դուս արած։

Ա՛րի, մի՚խկ իս, Սա՚յաթ Նովա միղանչող.
Ախպոր ճանփին կինքըս մատադ ըլի թող.
Սըրան դաբուլ իմ արարիչ-ստիղծող,
Հոքիս չանիս դրախտիջանեն դուս արած։