Թե լինեի անապատում․․․

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Թե լինեի անապատում․․․

Ռոբերտ Բյորնս

Թարգմանությունը՝ Հովհաննես Թումանյանի


ԹԵ ԼԻՆԵԻ ԱՆԱՊԱՏՈԻՄ...


Թե լինեի անապատում մեռած հավետ,
                                                   Մեռած հավետ,
Բախտ կըլիներ ինձ անպատում, միայն թե քեզ հետ,
                                           Միայն թե քեզ հետ...

Իսկ թե ըլնեի միահեծան տերն աշխարհքի,
                                               Տերն աշխարհքի,
Դու կըլնեիր ամենաթանկ զարդն իմ թագի,
                                               Զարդն իմ թագի։