Ես սիրել եմ վարդը տըժգույն...

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
(Վերահղված է Իմ սերը (Թումանյան)ից)
Առավոտ «Ես սիրել եմ վարդը տըժգույն...»

Հովհաննես Թումանյան

Հիշի՜ր...


* * *


Ես սիրել եմ վարդը տըժգույն
Սիրուց տանջված այտերի,
Մելամաղձոտ խաղաղությունն
Զույգ սևորակ աչքերի։

Ես պահել եմ սրտիս խորքում
Մի լուռ գաղտնիք սիրային,
Եվ այն երբե՜ք, ոչ մի երգում
Հայտնելու չեմ աշխարհին։

Բայց և պահել անկարող եմ,

Օ՜, դըժվար է համբերել,
Չասել` ինչով բախտավոր եմ,
Չասել` ինչպե՜ս եմ սիրել։


1892