Ծարավ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Անփոխնորդ լռություն Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Բ (Ծարավ)

Վարդան Հակոբյան

Իբրև փետուրն ես համբուրում
ԾԱՐԱՎ


Մտնում եմ ծմակ։
Տերեւներ են թթվաշ ու զովացնող հուշերի.
փռնչենին՝ մանկության թալիսման,
ընկուզենին՝ ստվերը գլուխ է ցավեցնում միշտ,
արեւը՝
մեր Մաննեն խութի վրա, ժամաժանքի թփերում
                                      քրքրված,
անփութորեն ցրված սաղարթների ու ճյուղերի վրա,
իսկ մարդամեռ Զանին
իր տրեխի ծաղկահյուս թելը կոխել,
գլխիվայր գլորվում է դեպի աղբյուրը Ակուդադունց։

Հ. Գ.
Խոսքս այստեղ կիսատ եմ թողնում,
որովհետեւ ինձ ծմակից չեմ ուզում հանել։