ՀՍՀ/Աբգարյան Գևորգ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Աբգարիոսներ Հայկական Սովետական Հանրագիտարան

Աբգարյան Գևորգ

Աբգարյան Կարլեն


[ 19 ] ԱԲԳԱՐՅԱՆ Գևորգ Վարագի (ծն. 1920), հայ սովետ․ բանասեր, պատմաբան։ Բանասիրական գիտ. դ֊ր (1965)։ Ծնվել է սեպտեմբերի 14-ին, Հոռոմ գյուղում (այժմ՝ ՀՍՍՀ Արթիկի շրջանում)։ 1946-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը։ 1955-ից աշխատում է Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատենադարանում։ Աշխատությունները նվիրված են միջնադարյան հայերեն ձեռագրերի աղբյուրագիտական և բանասիրական ուսումնասիրությանը։

Երկ. «Սեբեոսի Պատմությունը» և Անանունի առեղծվածը, Ե., 1965։