Հայոց վիշտը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
«Նըստած եմ տըխուր, մենակ մի ժայռի...» Հայոց վիշտը

Հովհաննես Թումանյան

Մեր ուխտը



ՀԱՅՈՑ ՎԻՇՏԸ


Հայոց վիշտը`
Անհուն մի ծով,
Խավար մի ծով ահագին,
Էն սև ծովում տառապելով,
Լող է տալիս իմ հոգին:

Մերթ զայրացկոտ ծառս է լինում
Մինչև երկինք կապուտակ,
Ու մերթ հոգնած սուզվում, իջնում
Դեպի խորքերն անհատակ։

Ոչ հատակն է գտնում անվերջ

Ու ոչ հասնում երկնքին...
Հայոց վշտի մեծ ծովի մեջ
Տառապում է իմ հոգին:


1902

Հայրենասիրական քնար