Հարյուր ու մեկ հայրեն

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Հարյուր ու մեկ հայրեն

Նահապետ Քուչակ

1
Էրնեկ ես անո՛ր կու տամ,
       որ առեր իւր եարն է փախեր,
Ոնց որ ըզկամուրջն անցեր,
       ջուրն ելեր, զկամուրջն է տարեր․
Ձընիկ-եղեմնիկ եկեր,
       զոտվընուն հետքն է կորուսեր․
Առեր, ի պաղչան մըտեր,
       ցորեկով զդընչիկն է պագեր։

2
Քանի դու ինձի էիր,
       նայ կանանչ ու ցօղն ի վըրայ․
Երբ դու որ յիսնէն ելար,
       ձիւն երեկ՝ եղեմն ի վըրայ․
Թէ այլւ'ի ի յի՛ս դառնաս
       ու կենաս խելացդ ի վըրայ․
Երթամ, բարկ արե՛ւ լինամ,
       գամ, կանգնիմ կամարիդ վըրայ։
Լոյս ծագեմ ի քո վըրայ,
       որ սաստի՛կ ձիւնըն վերանայ։

3
Ուր էիր, ուսկի՞ց եկար,
       քան զամէն ծաղիկ դու պայծառ․
Եկիր ւ'ի հոգիս մըտար,
       չես ի տար պահիկ մի դադար․
Սըրտիս մէջն ի ժուռ եկար,
       ւ'ելնելու ճարա՛կ չի գըտար․
Զարկիր ի գըլխուս վերայ,
       ւ'աչերուս ի վար թափեցար։

4
Այս աստընվորիս վերայ
       երկու բան ողորմ ու լալի․
Մէկ` որ սիրոյ տէ՛ր լինի,
       Մէկ` որ գա՛յ Գըրողն ու տանի։
Մեռածըն գէմ չէ՛ լալի,
       որ ունի զիւր խոցն ալանի․
Եկէ՛ք, զողորմուկս տեսէք,
       ոչ մեռած է, ոչ կենդանի։

5
Աչերդ է ծովէն առած,
       եւ ուներդ է ի թուխ ամպէն․
Այդ քո պատկերքդ եւ սուրաթըդ
       ի վարդին կարմիր տերեւէն․
Ուր որ դու կանգնած լինիս,
       չէ պատեհ վառեն մոմեղէն․
Ծոցուդ լոյսըն դուրս ծագէ,
       գէմ ելնէ մեռելն ի հողէն։

6
Սո՛ւտ է, որ կ՚ասեն, եղբա՛րք,
       թ՚ընտանի կաքաւ չի լինի․
Մէկիկ մ՚ես երէկ տեսայ, –
       ւ՚երնեկ է զիր տէրն որ ունի.
Իր օնքն էր ղալմով քաշած,
       ւ՚իր բերանըն շաքարով ի լի․
Զմեռելն այլ ի գիրկն առնու,
       ի ծոցուն հանէ կենդանի։

7
Լուսի՛ն, պարծենաս, ասես․
       «Լուս կու տամ ես աստընվորիս»։
Ահա՛ հողեղէն լուսին
       ի գըրկիս՚ւ երեսն երեսիս․
Թէ չես աւատալ այս գերուս,
       յե՛տ տանեմ ըզփէշ կապայիս,
Վախեմ` սիրոյ տէր լինիս,
       լուս պակա՛ս տաս աստընվորիս։

8
Ի՞նչ անեմ, կամ ի՞նչ լինամ
       յո՛ւր տեսնում աղւոր, նայ սիրեմ,
Թէ զյաւիտենից պատճառն
       եմ ուսել, ես երթամ, ասեմ․
Զաղէկըն այլ ի գիրկս առնեմ,
       ւ՚աստուծոյ երթամ, ցըցընեմ․
— Զաղէկըն դո՛ւ ստեղծեցիր,
       ինձ յէ՞ր մեղք դընես, թէ սիրեմ։

9
Լուսինն ի սարէն փըրթաւ,
       ի՛նքն ու իւր աստըղըն ի հիտրաց․
Զաղուորն ի գիրկըս առի,
       պագ առի երկուքս ի հիտրաց․
Ըստեղծողն իր բերնովն ասաց․
       «Մի՛ թողուր զատ եարդ ի ձեռաց․
Հընցկուն պէլըման աղուոր
       չե՛մ ստեղծեր երկուքն ի հիտրաց»։

10
Հընցեղ եմ ի քո սիրուդ,
       որ տըղեկըն ծիծ չէ կերել․
Մարիկըն վաղուց մեռել,
       ու տըղեկն որբուկ մընացել։
Ջուր տուր իմ ծարաւ լերդիս,
       քո սիրուդ ի տապն եմ ընկել․
Խօսէ՛, որ առնում իխրար,
       ես յետի նէֆէսս եմ եկել։

11
Ես ան հաւերուն էի,
       որ գետինըն կուտ չուտէի․
Թըռչ՚ի երկընօքն երթ՚ի,
       թէ սիրոյ ակնատ չընկնէի․
Ակնատն ի ծովուն միջին`
       էր լարած՚ւ ես չգիտէի․
Ամէն հաւ ոտօքն ընկնէր,
       ես ոտօքս ու թեւս աւելի։

12
Ա՛յ, գընա՛, չի պիտիս դուն ինձ,
       լուկ պեզա՛ր իմ սիրտս ի քենէ․
Զերայ խոցեցիր դուն զիս,
       լուկ վերցաւ սիրտըս ի քենէ․
Թէ գան ու զքեզ ջուր ասեն,
       կամ ջըրին ճարակն ի քենէ՛,—
Տարեկ մի ծառուած կենամ,
       չի խըմե՛մ կաթիկ մ՚ի քենէ։

13
Երբ որ ես պըզտիկ էի,
       կանչէին ինձ ոսկի տըղայ․
Մեծցա, սիրու տէր եղայ,
       երեսիս գոյնըն կու գընայ․
― Մանկտի՛ք, ձեր արևն ասեմ,
       որ սիրուն՝ քարըն չի դիմնայ․
Սիրուն՝ քար ւ'երկաթ պիտի,
       պողպատէ դըռնակն ի վերայ։

14
Այդ քո ստեղծողիդ համար,
       երբ քայլես, զուներդ մի՛ շարժեր․
Այդ քո աչերուդ խընճերն՝
       շատ մարդու արիւն է խըմեր․
Խօշ եա՛ր, արևուդ համար,
       որբուկ եմ, զիս մի՛ լացըներ․
Տըղայ եմ, չեմ ի կենար,
       զիս ի քո կրակըդ մի՛ ձըգեր։

15
Ես աչք ու դու լոյս, հոգի,
       առանց լո՛յս՝ աչքըն խաւարի․
Ես ձուկ ու դու ջուր, հոգի,
       առանց ջո՛ւր՝ ձուկըն մեռանի․
Երբ զձուկն ի ջըրէն հանեն
       ւ'ի այլ ջուր ձըգեն, նայ ապրի,
Երբ զիս ի քենէ զատեն,
       քան զմեռնելն այլ ճար չի լինի։

16
Հանցգուն եմ ի քո սիրուդ,
       զինչ ամպերըն կ'առնեն շառափ․
Զայդ երկիրն ամէն գիտէ,
       սիրոյ տէր եմ հետ քեզ խարապ․
Այս իմ նենգաւոր աչերս
       չի կենար մէկ պահ մի պարապ․
Կուլայ, զօրն ըզքե՛զ կ'ուզէ,
       չի՛ առներ այլ մարդու տօլապ։

17
Կօզա՛լ, մի՛ հագնիր կապուտ,
       մի՛ խաղար ու տար թևերուդ․
Մի՛ գար ւ'ի դըռնովն անցնիր,
       մի՛ ճօճար, կօզա՛լ, արևո՜ւդ․
Քո հարն ալ շատ վարձկ արեր,
       շատ կարմունճ կապեր գետերուն․
Դուն ալ մէկ վարձկունք մ'արա,
       պագ մը տուր դընչիդ մօտերուն։

18
Կարմի՛ր ու ճերմակ երես,
    ա՛մ քանի՞ դու զիս պիտ էրես.
Քանի որ մէջլիս նըստիս,
    ուներովդ հետ ինձ զըրուցես.
Կոճկեկդ այլ արձակ այնես,
    ու ճերմա՛կ ծոցըդ ցըցընես.
Կու վախեմ` թողուս, ելլես,
    ու ծոցէդ մահրում մընամ ես:

19
Ի՞նչ անեմ, կամ ի՞նչ լինիմ,
     տէր չունիմ, որ գայ զիս ձենէ.
Ո՛չ ունիմ համբերութիւն,
     որ լըռեմ սահաթ մի քենէ.
Հանցեղ եմ ի քո սիրուդ,
     զինչ ամառ ծաղիկն ի ջըրէ.
Խեղճըն ի յերկինք ի վեր
     պաղատէր թէ կաթ մի կաթէր:

20
Իմ սիրտս ի քո վառ սիրուդ՝
     զէտ աշնան ղազէլ կու դողայ.
Արտսունք ի յերեսս ի վէր՝
     զէտ գարնան անձրեւ կու ցօղայ.
Հոգիս ի յիսնէ ելաւ,
     մէկ մի քո ծոցոյդ ճար արա.
Ծոցիկս է ծոցիդ սովոր,
     այլ ընդ ո՞ր երթայ, մէկ ասա՛:

21
Պաղչայ մի տընկեր եմ ես,
     թ'ի՛նչ աղէկ մորճեր կայ ի ներս.
Սընուցի ւ'ի հասք բերի,
     խըլեցին զայն, ու կուլամ ես.
Զէտ մանկակորուստ կաքաւ՝
     ի լեռներն ի շուրջ կուգամ ես.
Լըսեր եմ՝ ակնա՛տ ունիս,
     բեր լարէ՛, գամ ընկնիմ ի ներս:

22
Երթա՛մ, չի կենա՛մ ի հոս,
     ուր երթամ, հոն ա՛լ չի կենամ.
Երթամ քանց Հոռոմն ի վար,
     վըտարի՛մ, այլ իսկի չի գամ.
Թէ գան զիմ տեղըն ասեն,
     նայ, հեռու եմ, ա՛յլ հեռանամ.
Թէ գան ու զքո տեղն ասեն,
     նայ, զինճիլն եմ, կըտրեմ ու գամ:

23
Ե՛ւ, ե՛կ դու ի քո տանէն,
     զինչ ելնե արեւն ի մօրէն,
Ծագէ լոյս ի քո ծոցէդ,
     զինչ գարնան կայծակն ի յամպէն.
Շատ երէց ու աբեղայ
     իջուցեր քո սէրն ի բեմէն.
Զիս այլ սիրու տէր արիր,
     ու հանիր իմ հօրն ի տանէն:

24
Դեղնել եմ խընկիդ նըման,
     գունատել եմ զէտ ըզզաֆրան.
Չի գիտեմ՝ քո սէ՞րդ արել.
     թէ՞ եկել է օրս ի մահուան:
Ասցին, թէ դու դեղ ունիս,
     տուր ինձի, որ կենդանանամ.
Թէ չէ՝ կու մեռնիմ, գընամ,
     գան ասեն քեզ մարդասպան:

25
Գիտես, որ դուն պարծեցար,
     թէ՝ "Ճերմակ ծոցըս քեզ ծառայ",
Յետև փոշիման եղար.
     խըրատն ո՞վ երետ՝ մէկ ասա:
Ինձ խիփն ու ղուսայ կուգայ՝
     քո ծոցուդ ա՛յլ մարդ տիրանայ,
Պագնէ զիմ պագած տեղիքն,
     լուկ դընէ զերեսն ի վերայ:

26
Թուխ աչք եւ ունքեր ունիս,
     լայն ճակատ ու կարմիր երես.
Այդ ճերմակդ որ դուն ունիս,
     ըզշամամ ծըծերդ ի ներս,
Մեռնիս, այլ անդին երթաս,
     զայդ ճերմակ ծոցիկդ ի՞նչ առնես,
Զամէնըն որդե՛րն ուտեն,-
     դու է՞ր զիս մահրում կու պահես:

27
Ելայ, ես ի քեզ եկի
     քեզ յիսնէ կարօտ գիտէի.
Գալըս քեզ դիժար թըվաց, -
     ես ի յիմ միտքս անդիճեցի:
Մի՛ լար, մի՛ տըրտում կենար.
     մի՛ հաշվիլ զօրըս քեզ տարի.
Ան ոտքն որ ի հոս իբեր,
     նա կարէ, որ ա՛յլվայ տանի:

28
Քանի՛ ու քանի՛ ասեմ.
     "Զիմ եարին կապան կարեցէք.
Արեւն իւր երե՛սք արէք,
     զլուսընկան աստառ ձեւեցեք.
Թուխ ամպն այլ բամպակ արէք
     ւ'ի ծաւեն դերձան քաշեցէք.
Աստղերն այլ կոճակ արէք,
     զիս ի ներս ողկիկ շարեցէք":

29
Բանիկ մի ղալատ արի,
     որ զօձո՛ւն ձագըն սիրեցի.
Խիստ վըստահութիւն արի,
     որ օձուն դո՛ւռն գընացի.
Ձագուն մայրն ի դուրս երեկ,
     զիս խայթեց, և նըստայ լացի:
Արժա՛ն եմ ես այս լացիս,-
     ո՞վ եղեր օձուն սիրելի:

30
Զաշխարհս ես ի ժուռ եկի,
     ա՛յ հոգեկ, որ այլ չի մընաց.
Ասցի, թէ գըտնում հանց եար,
     ա՛յ հոգեկ, որ այլ չէ սիրած:
Եկի հանց եար մ'առի,
     որ սիրած է'ւ այլւ'ի թողած.
Զի՞նչ շահ է իմ շատ դատիլս,
     երբ այլոց ի ծոց ես պառկած:

31
Այ իմ մարգարտէ շարոց,
     որ յոտից մատանց հուր ու բոց.
Կըրակն ըզքո մարն երէ,
     որ տարաւ, երետ զքեզ այլոց.
Դատ ու դատաստան պիտէր
     ի Հոռմանց տունըն ւ'ի Հայոց,
Երթի, դատաստան կանգնի,
     չըթողի զքեզ այլ մարդու ծոց:

32
Ով որ ճերմակ ծոց ունի,
     թող կապոյտ շապիկ հագընի.
Կոճակն այլ արձակ թողու,
     ով տեսնու՝ սըրտիկն արունի.
Երթամ աղաչեմ զաստուած,
     լեղակին հունտըն հատանի.
Ո՛չ նա այլ կապոյտ հագնի,
     ո՛չ մանկան սիրտըն արունի:

33
Մահալօքս ի վար կուգ'ի,
     նայ տեսայ մոմեր դատըւած.
Ի յան մոմերուն տակըն
     սիրոյ տէր մանուկ մ'էր պառկած:
Մոմն ալ գէմ հայրէն ասաց՝
     ողորմած, ու սրտէն իլաց.
"Սէրըն՝ կըտրիճըն ունէր,
     կըրակն ի՛մ գըլուխն է վառած":

34
Հաւսար ի ճօշք են առել,
     ւ'ի ոտանց կամին զիս ուտել.
Ալ ղալատ բան չեմ արել,
     իմ սըրտովս ի եար եմ սիրել.
Թէ շատ, թէ ի քիչ ջանամ,
     զինչ հախն իմ ճակատս է գըրել.
Զայս մէկս ալ կամիմ սիրել,
     թէ հաւսար ի ճօշք են առել:

35
Արե՛կ, որ տամ քեզ խըրատ,
     լօք առնում խըրատ ի քենէ,
Թող թէ սիրու տէր եղաք,
     ի՞նչ կ'ուզեն այս խալխս ի մենէ,
Յորտեղ որ կանգնած տեսնուն,
     մատնացուց կ'անեն թէ` նա է.
Ասես թէ մարդ ենք սպանել,
     կասեն թէ` արե՛կ վըճարէ:

36
Դէմ առաւօտուն լուսուն
     ես ի ձեր երդիքըն եկել.
Գըլխակս ալ ի վար դըրել,
     լօք մըրափըն զիս է տարել.
Սունն ալ ի գերանն ասել.
     "Սիրոյ տէրն երդիքն է եկել":
Քանի մարըն զիս բերել,
     ես փատե խամազ չէյ տեսել.
Փատն ալ ի մերին բուսել,
     խամզութիւն ո՞ւստից է ուսել:

37
Սըրտիկս է մալուլ եղեր,
     զիր ամէն մըլքեր կու ծախէ.
Խօշ եար, ա՞մ, յառաջ կացիր,
     կամ գընէ՛, կամ մասլահաթէ.
Ըզգին ալ աւլով կըտրէ,
     որ ամէն ոչինչ չի գընէ.
Հարցի՛ր, թանկ'ւ աժան արա,
     ամէն ապլեհ չի գայ, գընէ:

38
Տեսայ իմ հոգուս հոգին,
     որ կ'երթար հետ մէկի մըն ալ.
Ձեռկունքն ի վերան ձգել
     ու գանգատ կ'աներ մեկի մ'ալ.
Սըրտիկս ալ ի յիս ասաց,
     թէ` "Անոր թարկըն պիտի տալ.
Ան սէրն որ ճորով լինի,
     հետ անոր խաղալն է մահալ":

39
Մահալովդ ի վար կուգ'ի,
     ճուկ ու մուկ հազար սոխախով.
Լուկ եարաս ալ ի դէմ ելաւ,
     ու բարեւ երետ շօհրաթով.
Բըռնեցի ու պինդ պագի,
     զիր երեսըն խիստ կարօտով.
Կ'երթար ու կ'ասէր լալով,
     թէ` "Ի՛նչ խաղք եղանք ցորեկով":

40
Խոշ եա՛ր, դու հերի՛ք արա.
     քու սիրուդ հոգիս կու քակի.
Արեկ յայլ աշխարհ երթանք,-
     այս աշխարհ մեզի չըպիտի.
Երթանք յայն աշխարհ կենանք,
     որ անվախ կենանք ալանի.
Քանի՞ տեղս ահով կենանք
     ու դողանք, թէ ի՛նչ կու լինի: