Մեջլումի պես կորավ յարըս

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Մեջլումի պես կորավ յարըս

Սայաթ-Նովա

էս էրկու խաղը էն ձենով՝ Բլբուլը նստած է վարթին, լավ կանչեր նա վարթի համա. Արութինի ասած,

Մեջլումի պես՝ կորավ յարըս,
Լեյլի ջա՜ն, ման իմ գալի
Ցանա-յանա։
էրվեցավ խունի ջիգարըս,
Արնի պես աճկս է լալի
Ցանա-յանա,
Ցանա-յանա։

Բըլբուլի նըման լացիլ իմ,
Աճկիրըս արնով թացիլ իմ,
Ցանա-յանա,
էշխեմեդ հիվանդացիլ իմ,
Պառկած իմ դըժար հալի,
Յանա-յանա,
Յանա-յանա։

էշխեմեդ դառիլ իմ յիզիդ,
Հալվեցա, մաշվեցա քիզիդ,
Յանա-յանա,
Ռահմ ա՛ր՛ա, մե խո՛սի միզիդ,
Բե՚մարվաթ, ձեն իմ տալի
Յանա-յանա,
Ցանա-յանա։

էրվում իմ, կանչում իմ ամա՛ն.
Ծուցըդ բաղ, ունքիրըդ քաման.
Ցանա-յանա,
Աշխարիս մեչը քիզ նըման
Չիմ տեսած, ման իմ գալի
Յանա-յանա,
Յանա-յանա։

Մանուշակ բաց արած հովին,
Կարմի՛ր վարթ, ծաղիկ հուտովին,
Յանա-յանա,
Շատ մի՛ լացնի Սայաթ Նովին,
Աճկի՚լուս, կըսկըծալի,
Ցանա-յանա,
Յանա-յանա։