Մի պայծառ շիրիմ
Արտաքին տեսք
Մայիսի 15-ին, Համբարձման օրը, վարդի ու ծաղկի տոնին Թիֆլիսի հասարակությունը, առանց ազգի ու ցեղի խտրության, Հայ Գրողների Ընկերության առաջնորդությամբ վարդերով ու երգերով գնում է բաց անելու Սայաթ-Նովայի մահարձանը։ Գերեզմաններ կան, որ պայծառ են, ժպտում են մարդկանց սրտերին մի խոր հավիտենական ժպիտով ու ասես թե կյանքը հաշտեցնում են մահի հետ։
Էս տեսակ մի պայծառ գերեզման է Սայաթ-Նովայի գերեզմանը, ամբողջովին հաշտություն ու սեր է բուրում, ու միշտ էլ ժպտալու է ամենքին, ու միշտ էլ կրկնելու է ամենքին.
«Աշխարհքըս քունն ըլի, ի՞նչ պիտիս տանի՝
Աստվա՛ծ սիրե՛, հոքի սիրե՛, յա՛ր սիրե՛...
Աստված դիփունանցըն մին հոքի էրիտ՝
Աղկատ սիրե՛, ղոնաղ սիրե՛, տար սիրե...»։
Միշտ կենդանի մի գերեզման, և կենդանությունը պայծառ, քնքույշ ու ազնիվ։
1914