―Այդ ի՞նչ ցող է․․․
Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
| ――Այդ ի՞նչ ցող է․․․ հեղինակ՝ Հովհաննես Շիրազ |
― Այդ ի՞նչ ցող է ձեր աչքերին,―
Հարցրի դաշտի ծաղիկներին,
Ու ծաղիկներն հեկեկացին՝
― Քո սիրածն քեզ մոռացել,
Վշտից արցունքդ է քարացել,
Պոե՛տ, քո տեղ՝ մենք ենք լացել․․․

