Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/535

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

տեղի է ունենում հիմնականում խողովակաշարի վրա տեղադրված շրջապտույտ պոմպի գործողության հաշվին։

Գրկ․ Ливча․ к И․ Ф․, Квартирное водяное отопление малоэтажных зданий, М․–Л․, 1950; Отопление и вентиляция, 3 изд․, перераб․ и доп․, ч․ 1, М․, 1975․

ՋՐԱՏԻՆ ՌԵԺԻՄ (բույսերի), բույսերի ջրափոխանակությունը․ ապահովում է ֆիզիոլոգիական կարևորագույն պրոցեսները՝ նյութափոխանակությունը, աճումը, զարգացումը։ Բաղկացած է փոխադարձորեն կապված 3 հաջորդական պրոցեսներից, արմատներով ջրի կլանում շուրջարմաւոյա միջավայրից, նրա տեղաշարժ և բաշխում տերևների ու աճող հյուսվածքների միջև, ավելորդ ջրի գոլորշիացումը տերևներով։ Վեգետացիայի ընթացքում բույսերի ծախսած ջրի քանակը չափազանց մեծ է։ Օրինակ, եգիպտացորենի կամ արևածաղկի 1 բույսը ծախսում է 100 չ, ցորենի 1 հա ցանքը՝ 2–4 հզ․ մ³ ջուր։ 1 կգ չոր նյութի ստեղծման համար բույսերը ծախսում են 250–300 կգ, իսկ չոր պայմաններում՝ 500–600 կգ ջուր։ Ջուրը կլանվում է բույսերի արմատամազիկներով, որոնք ունակ են վերցնելու միայն մատչելի ջուրը (հողի մասնիկներում կոլոիդային և այլ տիպի կապված ջուրն անմատչելի է բույսերին)։ Արմատամազիկների կլանած ջուրն անցնում է արմատի պարենքիմիային, կենդանի բջիջներ, ապա քսիլեմայի մեոած անոթներ։ Ներկայիս պատկերացմամբ կենդանի բջիջներում ջրի միակողմանի հոսքն ապահովվում է ոչ միայն բջիջների տարբեր մասերում պրոտոպլազմայի թափանցելիության տարբերությամբ, այլև նյութափոխանակության արագությամբ և տուրգորոզեն նյութերի կուտակմամբ (տես Տուրգոր)։ Արմատներով և ցողունով ջրի մղումը դեպի վեր իրականանում է արմատային ճնշման միջոցով, որը սովորաբար կազմում է 2–3 մթն․ և ավելի։ Ջրի ծախսը կախված է բույսի տեսակից, աճման փուլից, սննդառությունից, հողակլիմայական պայմաններից ևն։ Այն հիմնականում կատարվում է արանացիրացման միջոցով և կարգավորվում տերևների ֆիզիոլոգիական մի շարք առանձնահատկությունների շնորհիվ։ Տրանսպիրացումն իջեցնում է բջիջների ջրահագեցվածության աստիճանը և նպաստում նրանց ծծող ուժի մե–ծացմանը։ Ջրի տեղաշարժն ապահովվում է ստորն (արմատային ճնշում) և վերին (տրանսպիրացում) ծայրային շարժիչների միջոցով։ Ջրի ծախսման մյուս ուղին գուաացիան է (ջրի կաթիլների արտազատումը տերևներից)։ Շոգ ժամանակ ցամաքային բույսերի տրանսպիրացումը գերակշռում է ջրի մուտքը, առաջանում է ջրային անբավարարություն, որը վերանում է գիշերը, երբ ջրի կլանումը գերակշռում է ծախսը։ Փոխադրող անոթներում ջուրը մոլեկուլների հարակցական ուժերի շնորհիվ գտնվում է անընդհատ սյան ձևով։ Ստորին ու վերին շարժիչների աշխատանքի և ջրի սյան անընդհատության շնորհիվ այն բարձրանում է նույնիսկ մի քանի տասնյակ մետր։ Բույսերը տարբեր չափով են հարմարված հողի ջրապահովվածությանը (տես Հիդրոֆիտներ, Հիգրոֆիաներ, Մեզոֆիտներ և Քսերոֆիտներ)։ Գյուղատնտ․ կուլտուրաների բարձր և որակով բերք ստանալու համար անհրաժեշտ է բարձր ագրոտեխնիկական ֆոնը զուգակցել ջրակուտակման, արհեստական ոռոգման և բույսերի ջրային ռեժիմը կարգավորող այլ միջոցառումների հետ։

Գրկ. Հ сев И․ А․, Физиология водообмена растений, в кн․։ Физиология сельскохо–зяйственных растений, т․ 3, М․, 1967․

ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐ, ջրային պաշարներ, օգտագործման համար պիտանի ջրերը ջրոլորտում, երկրակեղևում և մթնոլորտում։ Ջ․ ռ․ կազմված են կայուն (օվկիանոսներ, ստորերկրյա ջրեր, սառցադաշտեր, լճեր, հողի խոնավություն, գետեր, մթնոլորտային գոլորշիներ) և դինամիկ (ջրի շրջապտույտի ընթացքում անընդհատ վերականգնվող) պաշարներից։ Կայուն պաշարները կազմում են 1454327,2 հզ․ կմ3 (որի 2% –ից պակաս է խմելու ջուրը, օգտագործման համար մատչելին՝ 0,3%), ջրափոխանակության միջին ակտիվությունը 2800 տարի է։ Երկրագնդի գետերը տարեկան փոխադրում են 38150 կմ³ ջուր (750 կմ3-± ներքին անհոսք մարզերում)։ Ջ․ ռ–ի հաշվեկշռային գնահատման ժամանակ օգտագործում են ցամաքի ջրային հաշվեկշռի հավասարումները

R=U+S, P=U+S+E, W=P–S=U+E,

որտեղ R-ը գետային հոսքն է, Ս–ն՝ ստորերկրյա ջրերի հոսքը, Տ–ը՝ մակերևութային հոսքը, P-ն՝ մթնոլորտային տեղումները, E-ն՝ գոլորշիացող ջրի քանակը, W-ն՝ տարածքի խոնավությունը։ Օգտագործվում են Զ․ ռ–ի դինամիկ պաշարները, որոնք անընդհատ վերականգնվում են ջրի շրջապտույտի ոլորտում։ Կայուն պաշարների օգտագործման դեպքում ջրային օբյեկտի պաշարները նվազում են և ջրային հաշվեկշիռը դառնում է բացասական (Սևանա լիճ)։

ՋՐԱՅԻՆ ՍՊՈՐՏ, ջրային մարզաձևերի հավաքական անվնւնումը։

ՋՐԱՅԻՆ ՈՒՂԻՆԵՐ, նավագնացության և փայտի լաստառաքման համար օգտագործվող ջրային տարածություններ։ Տարբերում են արտաքին և ներքին Ջ․ ու․։ Ըստ օգտագործման բնույթի ներքին Ջ․ ու․ լինում են նավարկության և լաստառաքման։ Արտաքին Ջ․ ու․ են օվկիանոսները, արտաքին ծովերը, ծովածոցերը։ Ներքին Ջ․ ու․ լինում են բնական (ներքին ծովեր, լճեր և գետեր) և արհեստական (շլյուզված գետեր, նավարկելի ջրանցքներ, արհեստական ծովեր, ջրամբարներ)։ Ուղեվորների և բեռների փոխադրման համար Ջ․ ու․ հաղորդակցման այլ ուղիներից ավելի շահավետ են։ Հիմնական ծովերի և օվկիանոսների Ջ․ ու–ի բնութագիրը տրվում է առանձին ծովերին, օվկիանոսներին և ջրանցքներին վերաբերող, ինչպես նաև Ծովային տրանսպորտ, Գետային արանսպորա, Ջրանցք և Նավահանգիառ հոդվածներում։

ՋՐԱՅԻՆ ՔԱՂՑԿԵՂ, նոմա (< հուն․ vojLifi–տարածվող, ուտիչ մեռուկախոց), հիվանդություն, նման է թաց գանգրենային։ Պատճառները պարզաբանված չեն, սակայն հայտնի է, որ առաջանում է հիմնականում վարակիչ հիվանդությունների (կարմրուկ, դիզենտերիա, տիֆ, մալարիա, լեյշմանիոզ) հետևանքով, հյուծված երեխաների (մեծ մասամբ 2–6 տարեկան) մոտ։ Ախտահարվում են բերանի խոռոչի լորձաթաղանթները, դեմքի հյուսվածքները, երբեմն՝ սեռական օրգանները, ուղիղ աղիքը ևն։ Ընդհանուր ոչինչ չունի չարորակ նորագոյացության հետ։ Բուժումը․ անտիբիոտիկներ, հակագանգրենային շիճուկներ, արյան փոխներարկում, վիտամիններով հարուստ սնունդ։

ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ, ԱԱՀՄ–ում իրավական նորմերի ամբողջություն, որով կարգավորվում են ջրօգտագործման և ջրի պահպանման հարաբերությունները։ Խմելու, բուժիչ և տեխ․ ջրերի առուծախի, ջրմուղային ձեռնարկությունների և նրանց բաժանորդների հարաբերությունները, ինչպես նաև որոշ այլ հարաբերություններ հիմնականում կարգավորվում են քաղաքացիական օրենսդրությամբ։ Ջ․ o-յան խնդիրը ջրի պահպանման ու արդյունավետ օգտագործման ապահովումն է (տես Ջրօգտագործման իրավունք)։ Ջ․ օ․ սահմանում է ջրի պետ․ սեփականության իրավունքը, բնակչության, արդյունաբերության, գյուղատնտեսության, ձկնատնտեսության և բնակչության ու ժողտնտ․ այլ պահանջների տնտ․ և խմելու ջրով բավարարելու համար ջրային օբյեկտների օգտագործման, ջուրն աղտոտումից, աղբակալումից ու սպառվելուց պահպանելու, ջրի վնասակար հետևանքները (հեղեղումներ, հողի էռոզիա ևն) վերացնելու, ջրօգտագործման և ջրի պահպանման բնագավառում պետ․ կառավարման (ջրային կադաստր, կառավարման ջրավազանային սկզբունք, ջրի կոմպլեքսային օգտագործման և պահպանման սխեմաներ, ջրատնտ․ հաշվեկշիռներ ևն) իրավահարաբերությունները։ Զ․ օ–յան հիմնական սկզբունքներն են՝ ջրի պետ․ բացառիկ սեփականությունը, ջրային ռեսուրսների պլանային ու արդյունավետ, գլխավորապես կոմպլեքսային օգտագործումը և պահպանումը, ջրի տրամադրումը (հիմնականում անհատույց և երկարաժամկետ կամ անժամկետ) հատուկ նպատակներով օգտագործելու համար, այլ ջրօգտագործողների նկատմամբ ջրային օբյեկտները բնակչության կարիքներին տրամադրելու նախապատվությունը։ Ջ․ օ–յան հիմնական ակտերն են՝ ՍՍՀ Միության ջրային օրենսդրության հիմունքները, ստորգետնյա ջրերի օգտագործման և նրանց պահպանման միջոցառումների վերաբերյալ պետ․ վերահսկողությունն ուժեղացնելու մասին (1959), ՍՍՀՄ ջրային ռեսուրսների օգտագործումը կարգավորելու և պահպանումն ուժեղացնելու միջոցառումների մասին (1960) ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի որոշումները, միութենական հանրապետությունների ջրային օրենսգրքերը, ջրօգտագործման մասին առանձին օրենքներ ևն։

ՋՐԱՆԵՐԿ, ջրանկար, աքվարել (ֆրանս․ aquarelle, < իտալ․ acquarel- 1օ, < լատ․ aqua – ջուր), ջրում լուծվող ներկեր (սովորաբար՝ բուսական սոսնձանյութով), ինչպես և այդ ներկերով գեղանկարչություն՝ ջրանկարչու–