Խեղճ Ադամյան

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Հրաժեշտ Խեղճ Ադամյան

Հովհաննես Թումանյան

Դերասան Ադամյանի մահը


ԽԵՂՃ ԱԴԱՄՅԱՆ
Էքսպրոմտ


Ճանաչում էի ես նրան, ընկեր.—
Չափազանց ճարտար, հանճարեղ մարդ էր,
Այս շրթունքները պատմում էին ինձ
Լիր թագավորի, Համլետի սրտից,

Այս աչքերն ուժեղ հրով ցոլանում—
Ծիծաղում էին, տխրում, բարկանում...


1891