Առատ, անհատ՝ Աստծու նըման՝ միշտ տեղալուց հոգնել եմ ես...

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
«Լուսը լուսին քո ժպիտն է իմ երեսին ճառագում...» «Առատ, անհատ՝ Աստծու նըման՝ միշտ տեղալուց հոգնել եմ ես...»

Հովհաննես Թումանյան

«Ես շընչում եմ միշտ կենդանի Աստծու շունչը ամենուր...»


* * *


Առատ, անհատ` Աստծու նըման` միշտ տեղալուց հոգնել եմ ես.
Հոգիս ծարավ` սըրան-նըրան մըտիկ տալուց հոգնել եմ ես.
Մինը պիտի գար իմ դեմը` ճոխ ու շըռայլ անհաշիվ,
Ամեն ճամփում ըսպասելուց ու փընտրելուց հոգնել եմ ես։

Փետրվարի 7


1921