«Բանաստեղծը ծերացել է...»

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
«Մութն էր երկինքը, ոչ ոք չըտեսավ...» «Բանաստեղծը ծերացել է...»

հեղինակ՝ Հովհաննես Թումանյան

Առավոտ
Աղբյուր. ԵԼԺ հ1, էջ 111,
տ. ― էջ 448, ծ. ― էջ 574



* * *


Բանաստեղծը ծերացել է.
Թունդ մրրիկը, որ անցել է,
Հետք է թողել լայն ճակատին,
Եվ աչքերում աստվածային

Կայծը դարձյալ ցոլանում է.
Բայց նա, կարծես, սըլանում է
Դեպի երկինք, կամքով որի
Իջավ երկիր— ոգևորի։


1892