Բոլորն հանգել են— ոչ մեկը չըկան...

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
«Դու գընում ես անդարձ ճամփան...» «Բոլորն հանգել են— ոչ մեկը չըկան...»

Հովհաննես Թումանյան

«Մեկը բարի, թախծոտ ու հեզ...»



* * *


Բոլորն հանգել են— ոչ մեկը չըկան...
Եվ բանաստեղծի սրտումը հանգան
Վառ կրակները,
Աշխույժն ու սերը,

Սև ու սուգ հագավ
Թախիծը եկավ,
Սառով ու մութով։


1900-ական թվականներ