Ես քո լեզվով եմ ուզում քեզ սիրել...

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
«Սիրելի ընկեր, որ պատահեցիր...» «Ես քո լեզվով եմ ուզում քեզ սիրել...»

Հովհաննես Թումանյան

Անուշ ընկեր


* * *


Ես քո լեզվով եմ ուզում քեզ սիրել,
Քո լեզվով ասել քեզ սիրո խոսքեր...

Երգել եմ ուզում աչքերդ կապույտ,
Աչքերդ կապույտ, որպես հանգիստ հով,

Մազերդ ոսկի, հայացքդ հանդարտ,
Մեղմ ու կախարդիչ, քողարկված լույսով։

Օ՜, Վրաստանի դու չքնաղ հոգի,
Ես քեզ եմ տեսնում, թե՛ քուն, թե՛ արթուն,
Թովչանքով դու լի, չքնաղ վիրուհի,

Հեքիաթ   .   .   .   .   աչքերի մեջ դու։

Քո շարժումները եղնիկի նման,
Հեքիաթների մեջ թագուհու նման,
Նայվածքդ բարի, մի քիչ վախվորած,
Որսորդից փախած [եղնիկի նըման]։


1890-ական թվականներ