Երանի նըրան, ով որ քընեած...

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Հարություն «Երանի նըրան, ով որ քընեած...»

Հովհաննես Թումանյան

Գաղթականի երգը


* * *


Երանի նըրան, ով որ քընեած
Ապրում է հանգիստ երկրի մի խորշում,
Ով որ երազներ ունի դեռ պահած
Գալոց օրերի ոսկի մըշուշում։

Ա՜հ, վաղուց արթնած՝ ես շատ եմ հոգնել
Անհույս ցանկալուց, անվերջ կարոտից,
Երազ ու անուրջ հատել են, հանգել,
Ու պաղն է փըչում հեռավոր մութից։


1896