Երբ թույլ եք տալիս, որ Ձեր ալբոմում...

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Հույս «Երբ թույլ եք տալիս, որ Ձեր ալբոմում...»

Հովհաննես Թումանյան

«Կարծեք թե քիչ էր, ինչ որ արեցին...»



* * *


Երբ թույլ եք տալիս, որ Ձեր ալբոմում
Անշնորհքները գրեն և արձակ,
Ինձ այնուհետև էլ ի՞նչ է մնում,
Եթե ոչ այսպես ասել համարձակ,—

Ինչո՞ւ Ձեր ալբոմն, ազնիվ օրիորդ,
Դուք բաց եք անում ամեն մեկի մոտ,
Որոնք ոչ ցանկալ, ոչ հայտնել գիտեն.
Եվ ալբոմն իզուր պիտի մըրոտեն։


1896