Երնեկ թիթեռ ես լինեի...

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Կտակ «Երնեկ թիթեռ ես լինեի...»

Հովհաննես Թումանյան

Կորած ցնորքներ


* * *


Երնեկ թիթեռ ես լինեի,
Անհոգ թիթեռ գարունքի,
Ոչ ցավն ու վիշտն իմանայի,
Ոչ անջատումն այս կյանքի։

Բայց հեք թիթեռ— ողջ օրն ահա
Ման է գալիս եղկելին,
Ոչ մի ծանոթ թըփի վըրա
Էլ չի գտնում ընկերին։


1899