Զըվարթ երամով դուք եկաք ինձ մոտ...

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Նվեր Վրաստանի բանաստեղծներին «Զըվարթ երամով դուք եկաք ինձ մոտ...»

Հովհաննես Թումանյան

Տիեզերքի ընթերցումը



* * *


Զըվարթ երամով դուք եկաք ինձ մոտ
Ինչպես գարունքվան օրերը ծաղկոտ,
Ինչպես տարագիր հավքերը՝ երգով
Կանցնեն իմ հոգու աշնան երկընքով։

Եկաք ու կերթաք, ինչ որ կըմընա,
Էս լավ գիշերվան հիշատակն է նա,
Չէ՞ որ հուշերն են թանկ գանձերը մեր—
Ա՜խ, ինչ գանձ բերիք էսօր ինձ նըվեր։


1920