«Կյանքըս արի հըրապարակ, ոտքի կոխան ամենքի...»
Արտաքին տեսք
* * *
Կյանքըս արի հըրապարակ, ոտքի կոխան ամենքի.
Խափան, խոպան ու անպըտուղ, անցավ առանց արդյունքի։
Ի՜նչքան ծաղիկ պիտի բուսներ, որ չըբուսավ էս հողին…
Ի՜նչ պատասխան պիտի ես տամ հող ու ծաղիկ տըվողին…
Սեպտեմբերի 5
1921