Հանկարծակի սիրտս տխրեց...
Արտաքին տեսք
(Վերահղված է «Հանկարծակի սիրտս տխրեց...»ից)
* * *
Հանկարծակի սիրտս տխրեց—
Միտքս եկան հին տենչեր,
Որ ոչ մեկը չըկատարվեց,
Եվ այն, գիտե՞ք, ինչե՜ր, ինչե՜ր...
5
Նրանք էին ինձ ապրեցնում,
Նրանք էլ արդեն զուր են անցնում—
Դատարկ ձայներ գլխիս վերից
Կարծես թե միշտ ծաղրում են ինձ...
1893