Հե՛յ, ափսոս էջեր...

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
(Վերահղված է «Հե՛յ, ափսոս էջեր...»ից)
«Կարծեք թե քիչ էր, ինչ որ արեցին...» «Հե՛յ, ափսոս էջեր...»

Հովհաննես Թումանյան

«Ա՛յ ծիծեռնակ...»



* * *


Հե՛յ, ափսոս էջեր...
Ի՜նչ հիմար վեճեր,
Ի՜նչ անմիտ տողեր
Խենթ բառախաղեր

Լցրեց... այն էլ ո՞վ,—
Մի ամբողջ ժողով,
Հըրատարակեց
Որ Հորիզոնը
Եվ խայտառակեց

Մեր զատկի տոնը։


1896