Մութն էր երկինքը, ոչ ոք չըտեսավ...
Արտաքին տեսք
(Վերահղված է «Մութն էր երկինքը, ոչ ոք չըտեսավ...»ից)
* * *
Մութն էր երկինքը. ոչ ոք չըտեսավ
Բնության գործը գիշերվա մթնում,
Միայն առավոտ, երբ որ լուսացավ,
Փայլում էր ցողը կանաչ դաշտերում։
5
Լուռ էր պոետը, թախիծը դեմքին,
Ի՛նչ էր մտածում՝ մարդիկ չիմացան.
Սակայն տողերում, երբ որ կարդացին,
Զգայուն սրտի արցունքը տեսան։
1892