Ոչ խանդս է մարել...
Արտաքին տեսք
(Վերահղված է «Ոչ խանդս է մարել...»ից)
* * *
Ոչ խանդս է մարել,
Ոչ մուզաս մեռել—
Սակայն չեմ կարող
Այժմ բան գրել։
5
Կարծես թե օդում,
Կարծես իմ սրտում
Մի թույն է <1 անընթ.>
Մի խորշակ խեղդում։
Ըղձեր ու տենչանք,
10
Թախիծ ու տանջանք,
Բոլորը տկար
Նիրհում են անկյանք։
Եվ հողմանման
Կորչում է անձայն
15
Սրբազան շունչը
Ոգևորության։
Ոչ, ես չեմ կարող
[Ձեզ] համար գրել
[Ձեզ ոգևորող]
20
Թեկուզ երկու տող։
Այս միայն կըգրեմ,
Միշտ էլ կը խնդրեմ,
Որ ինձ հավատաք,
Երբ որ ասում եմ—
25
Ոչ խանդս է մարել,
Ոչ մուզաս մեռել,
Սակայն չեմ կարող,
Չեմ կարող գրել։
1900-ական թվականներ